Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի, 34-րդ հոդվածի՝ համայնքի ավագանին որոշում է. 1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու՝ 2025 թվականի հուլիսի 28-ի «ԱԼԱՎԵՐԴԻ ՔԱՂԱՔԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 121-Ա որոշման 2-րդ հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |