Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով, «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի 07.08.2017թ. N ՆԶ/9940-17 գրությունը և ՀՀ բնապահպանության նախարարի կողմից 07.08.2017թ. հաստատված Ալավերդի համայնքի 2017թ. բնապահպանական ծրագրի հավելվածի փոփոխություն N 1-ը համայնքի ավագանին որոշում է՝
Ալավերդի համայնքի 2017 թվականի բնապահպանական ծրագրով տնտեսված գումարներն ուղղել «Բնապահպանություն» և «Առողջապահություն» բաժիններով իրականացվելիք աշխատանքներին և հաստատել ծրագրերը` համաձայն հավելվածի:
|