Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 15-րդ հոդվածների, 12-րդ հոդվածի 1-ին կետի 9-րդ ենթակետի, Ալավերդի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 17-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 147 - Ն որոշման և հիմք ընդունելով Ալավերդի քաղաքի «ՄԵՐԱԴՈՒՌ» ՍՊԸ-ի տնօրեն Ֆրունզիկ Թանդիլյանի 04.04.2025թ. հայտը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Թումանյան 6/1 հասցեում գտնվող «ՄԵՐԱԴՈՒՌ» ՍՊԸ - ին տրամադրել ոգելից և արկոհոլային խմիչքի և ծխախոտի արտադրանքի վաճառքի համար թիվ 500 թույլտվությունը:
2. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կարգով « ՄԵՐԱԴՈՒՌ » ՍՊԸ - ից գանձել 2025 թվականի 3 - 4 - րդ եռամսյակների համար տեղական տուրք 100000 (մեկ հարյուր հազար ) ՀՀ դրամ :
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: