Համաձայն «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի , Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 15-րդ հոդվածների, 12-րդ հոդվածի 1-ին կետի 14-րդ ենթակետի գ. կետի, Ալավերդի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 17-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 147 - Ն որոշման և հիմք ընդունելով Երևան քաղաքի « Իմիջ Մ.Գ. » ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Կարապետյանի 30.10.2025թ. հայտը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Թումանյան 2/2, Թումանյան 64/1, Թումանյան 41/1 հասցեներում գտնվող «Իմիջ Մ.Գ.» ՍՊԸ - ին տրամադրել «Ալավերդու օրվան նվիրված» սոցիալական գովազդի համար 01.11.-2025 - 21.11.2025 ժամանակահատվածի համար թիվ 57 թույլտվությունը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: