Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետի դրույթներով, Ալավերդի համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը Ալավերդի համայնքի ավագանին որոշում է` 1. Թույլատրել Ալավերդի համայնքի ղեկավարին` hամայնքի սեփականություն համարվող բնակավայրերի բնակելի,հասարակական և խառը կառուցապատման նշանակության հողամասերն աճուրդ-վաճառքի միջոցով օտարել: 2. Հաստատել մեկնարկային գները` համաձայն աղյուսակի: 3. Սահմանել` աճուրդի մասնակցության վճար 15000 դրամ և քայլի չափ` մեկնարկային գնի 5%-ի չափով: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |