Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 25.08.2001թ. N 771 որոշումը, սեփականության իրավունքի N 969144 վկայականը, համայնքի ղեկավարի առաջարկությունը համայնքի ավագանին որոշում է`
1. Թույլատրել Ալավերդի քաղաք, Էնգելս թաղամաս, N 2/1 հասցեում գտնվող «Ալավերդու Ս. Սպանդարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի շենք-շինությունների զբաղեցրած՝ համայնքային սեփականություն հանդիսացող 0.37127 հա մակերեսով հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը: 2. Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ սահմանված կարգով կնքելու հողամասի նվիրատվության պայմանագիր:
|