Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 76-81-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 464-րդ, 465-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 16-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ և 28-րդ հոդվածներով, «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետականև համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու 16.05.2025թ. N 82-Ա, N 79-Ա, 80-Ա, 76-Ա, 78-Ա, 74-Ա, 75-Ա, 83-Ա, 81-Ա, 77-Ա, 17.06.2025թ. N 105-Ա, 106-Ա, 102-Ա, 101-Ա, 100-Ա, 104-Ա, 103-Ա, 98-Ա և 99-Ա որոշումները՝
որոշում եմ.
1. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկում (Ալավերդու համայնքապետարանի վարչական շենքում, հասցե՝ ք. Ալավերդի, Զորավար Անդրանիկ 8/1) 2025 թվականի հոկտեմբերի 15-ին ժամը 15:00-ին, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով, 5 (հինգ) տարի ժամկետով ժամանակավոր օգտագործման տրամադրելու նպատակով՝ անցկացնել բաց մրցույթ՝ հետևյալ լոտերով.
1) Լոտ 1. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Մեծ Այրում գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային 06-073-0251-0006 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի 0.98503 հեկտար մակերեսով հողամասը:
Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գնի չափը սահմանել 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամ, նախավճարի նվազագույն չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
2) Լոտ 2. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Մեծ Այրում գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային 06-073-0238-0011 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի 0.42139 հեկտար մակերեսով հողամասը:
Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գնի չափը սահմանել 13000 (տասներեք հազար) ՀՀ դրամ, նախավճարի նվազագույն չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
3) Լոտ 3. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Մեծ Այրում գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային 06-073-0249-0001 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի 0.17852 հեկտար մակերեսով հողամասը:
Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գնի չափը սահմանել 6000 (վեց հազար) ՀՀ դրամ, նախավճարի նվազագույն չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
4) Լոտ 4. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Մեծ Այրում գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային 06-073-0217-0018 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի 0.44232 հեկտար մակերեսով հողամասը:
Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գնի չափը սահմանել 14000 (տասնչորս հազար) ՀՀ դրամ, նախավճարի նվազագույն չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
5) Լոտ 5. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Մեծ Այրում գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային 06-073-0237-0006 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի 0.77075 հեկտար մակերեսով հողամասը:
Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գնի չափը սահմանել 24000 (քսանչորս հազար) ՀՀ դրամ, նախավճարի նվազագույն չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
6) Լոտ 6. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Մեծ Այրում գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային 06-073-0211-0006 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի 1.16304 հեկտար մակերեսով հողամասը:
Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գնի չափը սահմանել 35000 (երեսունհինգ հազար) ՀՀ դրամ, նախավճարի նվազագույն չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
7) Լոտ 7. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Մեծ Այրում գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային 06-073-0211-0007 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի 0.73627 հեկտար մակերեսով հողամասը:
Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գնի չափը սահմանել 22000 (քսաներկու հազար) ՀՀ դրամ, նախավճարի նվազագույն չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
8) Լոտ 8. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Մեծ Այրում գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային 06-073-0211-0008 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի 0.82086 հեկտար մակերեսով հողամասը:
Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գնի չափը սահմանել 25000 (քսանհինգ հազար) ՀՀ դրամ, նախավճարի նվազագույն չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
9) Լոտ 9. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Մեծ Այրում գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային 06-073-0251-0003 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի 0.67468 հեկտար մակերեսով հողամասը:
Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գնի չափը սահմանել 21000 (քսանմեկ հազար) ՀՀ դրամ, նախավճարի նվազագույն չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
10) Լոտ 10. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Մեծ Այրում գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային 06-073-0222-0005 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի 0.55141 հեկտար մակերեսով հողամասը:
Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գնի չափը սահմանել 17000 (տասնյոթ հազար) ՀՀ դրամ, նախավճարի նվազագույն չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
11) Լոտ 11. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Մեծ Այրում գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային 06-073-0243-0031 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, կորիզավոր այգի հողատեսքի 0.04104 հեկտար մակերեսով հողամասը:
Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գնի չափը սահմանել 1500 (մեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ, նախավճարի նվազագույն չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
12) Լոտ 12. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Մեծ Այրում գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային 06-073-0243-0055 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, կորիզավոր այգի հողատեսքի 0.03944 հեկտար մակերեսով հողամասը:
Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գնի չափը սահմանել 1500 (մեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ, նախավճարի նվազագույն չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
13) Լոտ 13. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Մեծ Այրում գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային 06-073-0241-0023 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, կորիզավոր այգի հողատեսքի 0.08212 հեկտար մակերեսով հողամասը:
Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գնի չափը սահմանել 2500 (երկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ, նախավճարի նվազագույն չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
14) Լոտ 14. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Մեծ Այրում գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային 06-073-0240-0007 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի 0.33119 հեկտար մակերեսով հողամասը:
Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գնի չափը սահմանել 11000 (տասնմեկ հազար) ՀՀ դրամ, նախավճարի նվազագույն չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
15) Լոտ 15. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Մեծ Այրում գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային 06-073-0233-0001 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի 0.12258 հեկտար մակերեսով հողամասը:
Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գնի չափը սահմանել 4000 (չորս հազար) ՀՀ դրամ, նախավճարի նվազագույն չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
16) Լոտ 16. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Մեծ Այրում գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային 06-073-0243-0002 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, կորիզավոր այգի հողատեսքի 0.12951հեկտար մակերեսով հողամասը:
Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գնի չափը սահմանել 4000 (չորս հազար) ՀՀ դրամ, նախավճարի նվազագույն չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
17) Լոտ 17. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Մեծ Այրում գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային 06-073-0243-0001 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, կորիզավոր այգի հողատեսքի 0.12503 հեկտար մակերեսով հողամասը:
Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գնի չափը սահմանել 4000 (չորս հազար) ՀՀ դրամ, նախավճարի նվազագույն չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
18) Լոտ 18. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Մեծ Այրում գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային 06-073-0211-0009 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի 0.9053 հեկտար մակերեսով հողամասը:
Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գնի չափը սահմանել 27200 (քսանյոթ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ, նախավճարի նվազագույն չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
19) Լոտ 19. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Մեծ Այրում գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային 06-073-0236-0001 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի 0.71332 հեկտար մակերեսով հողամասը:
Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գնի չափը սահմանել 25000 (քսանհինգ հազար) ՀՀ դրամ, նախավճարի նվազագույն չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
2. Մրցութային հանձնաժողովին՝
1) Սահմանել մրցույթի պայմանները, որոնք պետք է ներառեն, անշարժ գույքի նպատակային և գործառնական նշանակությունը, չափը և վարձակալության ժամկետները, գտնվելու վայրը, ծածկագիրը, վճարի մեկնարկային չափը, օգտագործման նպատակը, հաղորդակցուղիների առկայությունը, անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումների (ներառյալ` սերվիտուտների) առկայությունը, հողի որակական հատկանիշները, ագրոտեխնիկական պահանջները բնապահպանական և հողերի պահպանության միջոցառումները: Մրցութային հանձնաժողովը անհրաժեշտության դեպքում կարող է սահմանել նաև լրացուցիչ այլ պահանջներ ու պայմաններ:
2) Մրցույթն անցկացնելուց առնվազն մեկ ամիս առաջ հրապարակել մրցույթի առարկայի, ձևի, անցկացման տեղի, ամսվա, օրվա, ժամի և հանձնաժողովի կողմից մշակված` մրցույթի պայմանների ու պահանջների, մրցույթի անցկացման կարգի, ներառյալ` մրցույթում մասնակցության ձևակերպման, մրցույթում հաղթած անձի որոշման, ինչպես նաև մրցույթի առարկայի նախնական գնի մասին տեղեկատվություն, http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, զանգվածայինլրատվությանմիջոցներով, ինչպես նաև տեղեկատվությունը (հայտարարությունը) տեղադրել համայնքի պաշտոնական համացանցային կայքում և մրցույթի անցկացման վայրում (Ալավերդու համայնքապետարանի վարչական շենքում):
3. Մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության համար վճարի անդորրագիր և անձնագիր: Մրցույթի մասնակիցները մրցույթին մասնակցելու համար դրա անցկացման մասին ծանուցման մեջ նշված չափով մուծում են նախավճար, որի գումարը չի կարող գերազանցել մրցույթի առարկայի նախնական գնի հինգ տոկոսը: Նախավճարը մուծվում է մրցույթի անցկացման օրը: Հայտերի ընդունման վերջին ժամկետը՝ 2025 թվականի հոկտեմբերի 10-ը, ժամը 17:00:
1) Եթե մասնակիցը մրցույթում չի հաղթել, ապա նախավճարի գումարը վերադարձվում է նրան:
2) Մրցույթում հաղթած անձի հետ պայմանագիր կնքելիս նրա մուծած նախավճարի գումարը հաշվարկվում է կնքված պայմանագրով պարտավորությունների կատարման հաշվում:
4. Մրցույթին մասնակցելու հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ: Մրցույթում հաղթած անձը և հանձնաժողովը` ի դեմս նախագահի, մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ստորագրում են մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը, որն իր մեջ ներառում է տվյալներ մրցույթի անցկացման վայրի, ժամկետի, մասնակիցների և կազմակերպչի, ինչպես նաև մրցույթի արդյունքների մասին:
5. Մրցույթում հաղթած անձն արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու դեպքում կորցնում է մուծած նախավճարը (նա զրկվում է նաև մրցույթը չկայանալու պարագայում հողամասն առանց մրցույթի վարձակալելու կամ կառուցապատման իրավունքից): Եթե մրցույթի արձանագրությունն ստորագրելուց հրաժարվում է հանձնաժողովը, ապա կազմակերպիչը պարտավոր է մրցույթում հաղթած անձի նախավճարը վերադարձնել կրկնակի չափով:
6. Մրցույթում հաղթած է համարվում հանձնաժողովի եզրակացությամբ լավագույն պայմաններ առաջարկած և կշռային գործակիցներով բարձր միավորներ հավաքած մասնակիցը:
7.Մրցույթով լավագույն պայմանները ճանաչելու և մրցույթի մասնակիցների կողմից մրցութային պայմանների բավարարման աստիճանը գնահատելու նպատակով՝ սահմանել մրցութային պայմանները միասնական կշռային գործակցով գնահատելու մեթոդ՝ համաձայն հավելվածի:
8. Մրցույթում առաջարկված հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է տվյալ համայնքի բնակչին կամ տվյալ համայնքում գրանցված իրավաբանական անձին:
9. Սույն որոշմամբ սահմանված հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապիցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին:
1) Հողամասը վարձակալության իրավունքով ժամանակավոր օգտագործման տրամադրելը չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև չեն սահմանափակվում այլ անձանց իրավունքները և չեն խախտվում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը, չեն խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից: