Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության 19.11.2019թ. 225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ, 35-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 04.06.2020թ. N 1023-Ն որոշումով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 14.10.2025թ N 171-Ա որոշումը, սեփականության իրավունքի N 27082025-06-0034 վկայականը, վճարման անդորրագրերը՝
որոշում եմ.
1. Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Ս․ Էվոյան փողոց 18/7 հասցեում գտնվող, 60․1 քմ արտաքին մակերեսով նկուղով ավտոտնակը՝ 85463 (ութսունհինգ հազար չորս հարյուր վաթսուներեք) ՀՀ դրամ արժեքով և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0.00326 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը/ծածկագիր՝ 06-002-0038-0378/՝ 61214 (վաթսունմեկ հազար երկու հարյուր տասնչորս) ՀՀ դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, օտարել գնման նախապատվության իրավունք ունեցող անձ՝ Ամալյա Արեստոյի Իսոյանին:
2. Անշարժ գույքի առք ու վաճառքի մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
3. Նշված գույքի առք ու վաճառքի պայմանագրի վավերացման և գրանցման հետ կապված վճարները կատարվում է Ամալյա Արեստոյի Իսոյանի կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: