Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետովհամայնքի ավագանին որոշում է` 1. Համայնքային սեփականություն հանդիսացող` 2005 թվականին թողարկված, ԳԱԶ 31105-120 մակնիշի մարդատար ավտոմեքենան, գույնը` բաց փիրուզագույն կանաչ, պետհամարանիշը` 509 LL 11, ժամանակավոր, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Ալավերդու համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ին` կանոնադրական գործառույթներն իրականացնելու նպատակով: 2. Հանձնարարել համայնքի ղեկավարին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված գույքի (փոխադրամիջոցի) օգտագործման համար կնքել անհատույց օգտագործման պայմանագիր:
|