Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 746-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 ապրիլի 2024 թվականի N 746-Ա

ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ 06-112-0022-0002 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՓԱՍՏԱՑԻ ՃԻՇՏ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԳՐԱՆՑԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 8-13-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով,հիմք ընդունելով Վաչագան Սարգսի Դավթյանի կողմից Վոլոդյա Հրանտի Ձավարյանին տրված լիազորագիրը, անձնագրի պատճենը, սեփականության իրավունքի N 1051154 վկայականը, «ՏՍ-Ռիելթի» ՍՊ ընկերության կողմից տրված կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառման տեղեկանքն ու կազմված հողամասի և շինության հատակագծերը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից պետական գրանցման վարույթը  կասեցնելու մասին 06/02/2024թ. N Կ-06022024-06-0203 որոշումը՝
որոշում եմ.

1.Հաստատել Ալավերդի համայնքի Օձուն գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-112-0022-0002 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի 0.17323 հա մակերեսը՝ համաձայն որոշման հավելված հանդիսացող որակավորված անձի կողմից տրված հատակագծի:

2.Օրինականացնել Ալավերդի համայնքի Օձուն գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-112-0022-0002 ծածկագրով, Վաչագան Սարգսի Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող,բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.17323 հա մակերեսով հողամասում, 2015թ. ինքնակամ կառուցված, կադաստրի կոմիտեում 20248RPYG4 ծածկագրով հաշվառված, 37.7 քմ արտաքին մակերեսով (25.3 քմ ներքին մակերեսով) նկուղը, 31.0 քմ արտաքին մակերեսով բաց պատշգամբը, 17.2 քմ մակերեսով պարիսպը:

3. Ինքնակամ կառուցված շինությունները չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

4.Ալավերդի համայնքի Օձուն գյուղի վարչական տարածքում գտնվող, 06-112-0022-0002 կադաստրային ծածկագրով, 0.17323 հեկտար մակերեսով հողամասին և հողամասում գտնվող անշարժ գույքերին տրամադրել համայնք Ալավերդի, գյուղ Օձուն, 13-րդ փողոց, 43 փոստային հասցեն:

5.Օրինականացված շինությունների՝ մառանի, բաց պատշգամբի և օժանդակ շինության՝ պարիսպի համար սահմանված 69064 (վաթսունինը հազար վաթսունչորս) ՀՀ դրամ արժեքով վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

6.Նշված իրավունքն ենթակա է պետական գրանցման:

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(604.74 Կբ) Որոշում N 746-Ա
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner