Այսօր: Չորեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 222
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1451-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 սեպտեմբերի 2025 թվականի N 1451-Ա

ԼԵՎՈՆ ՍԱԴԱՂՅԱՆԻՆ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ՍՊՈՐՏԻ և ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով, 18-րդ հոդվածի առաջին մասի առաջին պարբերությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 10-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային նախարարության և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ա․ Դարբինյանի  N ԱԴ/15.4/31979-2025 գրությունը և Լևոն Սադաղյանի՝  17.09.2025 թվականի դիմումը՝ որոշում եմ․ 

1․ Լևոն Սադաղյանին 2025 թվականի հունիսի 12-ին Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի  կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության, առողջապահության հարցերի  բաժնի պետի պաշտոնում և նրա հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր, մինչև հիմնական աշխատողի՝ աշխատանքի վերադառնալը։
2.Լևոն Սադաղյանի  հիմնական աշխատավարձի չափը սահմանվում է Հայաստանի  Հանրապետության Լոռու մարզի լավերդի համայնքի ավագանու կողմից  հաստատված  հաստիքային միավորի պաշտոնային դրույքաչափին համապատասխան: Աշխատավարձը ներառում է հիմնական աշխատավարձը և կատարված աշխատավարձը և կատարված աշխատանքի դիմաց լրացուցիչ աշխատավարձը(լրացուցիչ աշխատավարձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումներն են):
3.  Աշխատաժամանակի ռեժիմի  և  ամենամյա արձակուրդի տեսակի և տևողության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության  աշխատանքային գործող օրենսդրության,  այլ իրավական ակտերի, աշխատակազմի  կանոնադրության և Հայաստանի Հանրապետության  Ալավերդի համայնքի  ղեկավարի  իրավական  ակտերին  համապատասխան:
  4. Լևոն Սադաղյանին ՝ 2025 թվականի սեպտեմբերի 18-ին անցնել  իր լիազորությունների   իրականացմանը, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարի որոշումներով, աշխատակազմի կանոնադրությամբ և համայնքային ծառայության պաշտոնի անձնագրով   Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի  կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության, առողջապահության հարցերի բաժնի  պետին   վերապահված լիազորությունների սահմաններում կամ գործառույթների շրջանակում:

 5            5․ Սույն որոշումն  ուժի մեջ է մտնում հրապարակման  պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner