Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 578-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մարտի 2024 թվականի N 578-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ՝ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅԱՆ (ԿՇՌԱՎԱՐԻ ՍԵՆՅԱԿՈՎ ԿՇԵՌՔ, ՆԿԱՏՄԱՄԲ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, 102-րդ հոդվածի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.5 կետով, Հայաստանի Հանրապետության 16.12.2021թ. N 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N 731-Ն, 18.05.2006 N 912-Ն, 05.01.2022թ. N 13-Ն որոշումներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 14.03.1997թ. թիվ 51 որոշմամբ Ջրիլիզա համայնքին փոխանցված գույքերի ցանկից բացակայում է Ջիլիզա գյուղի կարիքների համար կառուցված կշեռքը, կշռավարի սենյակը, որը, սակայն, հաշվառվել է Ջիլիզայի համայնքապետարանի հաշվապահական հաշվեկշռում և համայնքների միավորման արդյունքում նշված գույքը փոխանցվել է Ալավերդի խոշորացված համայնքին, ինչպես նաև համայնքի տիրապետության տակ չկան շինությանը վերաբերող քաղաքաշինական փաստաթղթեր՝ շինարարության թույլտվություն, փոխանցման ակտ, նախագիծ և այլն, ինքնակամ՝ առանց թույլտվության կառուցված շինությունը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ և պահպանում է քաղաքաշինական նորմերը, հիմք ընդունելով Ալավերդու համայքապետարանի հանձնախմբի 14.03.2024թ. արձանագրությունը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից տրված կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառման տեղեկանքն ու հողամասի և շինության հատակագծերը՝ որոշում եմ.

1. Ալավերդի համայնքի Ջիլիզա գյուղի վարչական տարածքում գտնվող՝ 06-094-0007-0045 կադաստրային ծածկագրից առանձնացվող, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 0,0063 հեկտար մակերեսով համայնքային սեփականության հողամասում 1989 թվականին համայնքի կարիքների համար ինքնակամ՝ առանց թույլտվության և քաղաքաշինական փաստաթղթերի կառուցված, 63.0 քմ արտաքին մակերեսով արտադրական նշանակության շինության (կշռավարի սենյակով կշեռք) նկատմամբ ճանաչել Ալավերդի համայնքի սեփականության իրավունքը:

2. Օրինականացնել համայնքային սեփականություն ճանաչված`այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտի իրավունք չառաջացնող, Ջիլիզա գյուղի վարչական տարածքում գտնվող՝ 06-094-0007-0045 կադաստրային ծածկագրից առանձնացվող, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 0,0063 հեկտար մակերեսով համայնքային հողամասում 1989թ. ինքնակամ կառուցված, կադաստրի կոմիտեում 2023Z3PMVZ ծածկագրով հաշվառված, 63.0 քմ արտաքին մակերեսով արտադրական նշանակության սիլոսի հորը:

3. Ալավերդի համայնքի Ջիլիզա գյուղի վարչական տարածքում գտնվող՝ 06-094-0007-0045 կադաստրային ծածկագրից առանձնացվող, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 0,0063 հեկտար հողամասին և հողամասում առկա գույքին տրամադրել համայնք Ալավերդի, գյուղ Ջիլիզա, 2-րդ փողոց, 1-ին նրբանցք, 1-ին փակուղի, 2 փոստային հասցեն:

4. Շինության զբաղեցրած` 0.0063 հա մակերեսով հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:

5. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(789.07 Կբ) Որոշում N 578-Ա
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner