Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21) ենթակետով, 35-րդ հոդվածի 1-ին կետի 16) և 18) ենթակետերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 204.1-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48.1-րդ, 57-րդ, 60-րդ 76-80-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286 որոշման կարգի 141 կետով և 46.2 կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետով, հիմք ընդունելով համայնքի սեփականության իրավունքի N 11032025-06-0012 վկայականը (գաղտնաբառ՝ EU4V5W2ARTXD), «Գլոբալ սուրվեյ» դատական փորձաքննությունների ասոցիացիա ՍՊ ընկերության կողմից 19/09/2025թ տրված տարեկան շուկայական վարձավճարի գնահատման հաշվետվությունը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Ալավերդու hամայնքային սեփականություն հանդիսացող՝ համայնք Ալավերդի, գյուղ Շնող, 1-ին փողոց, 63/2 հասցեում գտնվող, 06-088-0961-0003 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության 0.00232 հեկտար մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով, մրցութային կարգով, տրամադրել 10 (տասը) տարի ժամկետով: 2. Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային չափը սահմանել՝ 3500 (երեք հազար հինգ հարյուր) դրամ: 3. Հողամասը գտնվում է Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում: 1) Հողամասի կառուցապատման իրավունքով տրամադրումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը, ինչպես նաև չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը: 2) Հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և հողային օրենսդրությամբ սահմանված այլ սահմանափակումներ չկան, ինչպես նաև համայնքի հողերի օգտագործման սխեմայով նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար: 4. Համայնքի ղեկավարին` 1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում կազմակերպել և իրականացնել հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով անցկացվող մրցույթը, որի մասին ընդունել համապատասխան իրավական ակտ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել մրցույթի անցկացման մասին հայտարարության հրապարակումը: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |