Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 43-րդ և 42-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով, հիմք ընդունելով՝ Ռուբեն Հարությունի Քիքանյանի դիմումը, անձնագրի պատճենը, սեփականության իրավունքի N 04022025-06-0032 վկայականը, «ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԱԼՍՏՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված հողամասերի և շինությունների հատակագծերը, բաժանման սխեմաները, եզրակացությունը, Օձուն գյուղի վարչական ղեկավարի կողմից տրամադրված 26․09․2025թ․ թիվ 6110 փոստային հասցեի վերաբերյալ տեղեկանքը՝
որոշում եմ․
1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Օձուն գյուղի, 18-րդ փողոց, 15/1 հասցեում գտնվող, կադաստրային քարտեզի 06-112-0125-0043 ծածկագրով գրանցված, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․1786 հա մակերեսով հողամասը բաժանել՝ 0․08939 հա և 0․08917 հա մակերեսների` համաձայն որակավորում ունեցող կազմակերպության կողմից տրված հատակագծերի։
2. Բաժանված՝ 0.08917 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին և հողամասում առկա բնակելի տանը տրամադրել Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Օձուն, 18-րդ փողոց, 15/2 փոստային հասցեն, իսկ 0․08939 հա մակերեսով հողամասին և հողամասում առկա բնակելի տան փոստային հասցեն թողնել նույնը՝ Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Օձուն, 18-րդ փողոց, 15/1 փոստային հասցեն։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: