Ղեկավարվելով «Տեղականինքնակառավարմանմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 18-րդհոդվածի 1-ին մասի, 21) ենթակետով, ՀայաստանիՀանրապետությանհողայինօրենսգրքի59-րդ, 60-րդ հոդվածներով, 66-րդհոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Նորմատիվիրավականակտերիմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 23-րդհոդվածի 5-րդմասով, ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286 որոշման կարգի 46-րդ կետով,
հաշվի առնելով, որ քննարկվող հողամասի ուրվագծային չափերն ու դիրքը թույլ չեն տալիս, այն դարձնել առանձին հրապարակային սակարկությունների առարկա,հիմքընդունելով Արմեն Արշակի Խալաթյանի դիմումը, սեփականության իրավունքի N 30052025-06-0061 և 07082025-06-0007 վկայականները, համայնքային սեփականության N 18082025-06-0011 վկայականը, համայնքիղեկավարիառաջարկությունը` համայնքի ավագանինորոշումէ.
- Արմեն Արշակի Խալաթյանին սեփականության իրավունքով պատկանող՝ համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Թումանյան փողոց 75 հասցեում գտնվող, կադաստրային 06-002-0037-0031 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0․031 հա մակերեսով հողամասն ընդլայնելու նպատակով օտարել՝ համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Թումանյան փողոց 75/10 հասցեում գտնվող, կադաստրային 06-002-0037-0027 ծածկագրով, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.009767 հա մակերեսով համայնքային սեփականության հողամասը՝ 570 000 (հինգ հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ արժեքով։
- Հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում։
- Առաջարկել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ Արմեն Արշակի Խալաթյանի հետ կնքելու հողամասի առք ու վաճառքի պայմանագիր:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|