Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստան Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավյրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեներ պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետւթյան կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Ֆելիքս Ալեքսանդրի Կոլոլյանի դիմումը, անձնագրի պատճենը, սեփականության իրավունքի պետական գրանցման N 28032024-06-0063 վկայականը, 04․04․2024թ․ N 1261 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը՝
որոշում եմ․
1. Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի կադաստրային քարտեզի 06-002-0007-0013 ծածկագրով գրանցված, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․0072 հա մակերեսով հողամասին և հողամասում գտնվող ավտոտնակին տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Ալավերդի համայնք, քաղաք Ալավերդի, Երևանյան խճուղի 39/6 փոստային հասցեն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: