Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 162
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 84-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 մարտի 2020 թվականի N 84-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՊԱՅՄԱՆՈՎ) ԳՐԱՆՑԵԼՈՒ, ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ,ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 25.12.2019Թ. N 410-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասովՀայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ, 64-րդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության  29.12.2005թ.2387-Ն որոշումով և հիմք ընդունելով Արսեն Գառնիկի Միսկարյանի դիմումը, անձնագրի պատճենը, Հայաստանի Հարնապետության Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 13.11.2019թ. թիվ ԼԴ2/1359/02/19 քաղաքացիական գործով վճիռը, «ԱԿԱ-ԳՐԱՆԻՏ» ՍՊԸ-ի կողմից տրված շինության և հողամասի հատակագծերը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝

1. Ալավերդի համայնքի Դեբեդ թաղամասի արևելյան մասում գտնվող, 847.7 քմ մակերեսով շինությունների (գրասենյակների) նկատմամբ ճանաչել Արսեն Գառնիկի Միսկարյանի սեփականության իրավունքը:
2. Շինության գործառնական նշանակությունը համարել փոփոխված, որպես հասարակական նշանակության (գրասենյակներ):
3. 
Ալավերդի համայնքի Դեբեդ թաղամասի արևելյան մասում գտնվող հասարակական գրասենյակներին տրամադրել համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Դեբեդ թաղամաս, N 38/6 փոստային հասցե:
4. Վերականգնել 
համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Դեբեդ թաղամաս, N 38/6 հասցեում գտնվող հասարակական գրասենյակների շենքի զբաղեցրած 0.1373 քմ մակերեսով (ծածկագիր՝ 06-002-0165-0003) հողամասի հողհատկացման հիմքերը, սեփականության իրավունքը (պայմանով), հետագա գործարք կատարելու դեպքում վճարելով տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքը:
5. 
Հողամասում առկա է ինքնակամ կառուցված ընդհանուր 62.89 քմ արտաքին մակերեսով (ներքին 50.7 քմ մակերեսով) կաթսայատուն, որը ենթակա է գրանցման նշագծված տարբերակով: 
6. Անշարժ գույքի զբաղեցրած հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:           
7. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:     
8. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
9. Ուժը կորցրած ճանաչել Ալավերդի համայնքի ղեկավարի 25.12.2019թ. 
«Հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու, սեփականության իրավունքով (պայմանով) գրանցելու, գույքի սեփականության իրավունքը ճանաչելու և փոստային հասցե տրամադրելու մասին» N 410-Ա որոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՎԱՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner