Այսօր: Ուրբաթ, 17 Հոկտեմբերի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 156
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N -Ա-
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՆԱԻՐԱ ՏԻՏԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱԴՐՎՈՂ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ և ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ «ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ՝ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿԱՆԳԱՌՆԵՐՈՎ և ԿԱՆՈՆԱՎՈՐ ԵՐԹՈՒՂԻՆԵՐՈՎ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 92-րդ հոդվածի, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1.2 հոդվածի 11-րդ, 15-րդ մասեր և 16-րդ մասի «ա» ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝  համայնքի ավագանին որոշում է․

1․ Տալ համաձայնություն Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից գործադրվող տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում դրամաշնորհային մրցույթին ներկայացված և հավանության արժանացած «Ալավերդի համայնքի հանրային տրանսպորտային ենթակառուցվածքի բարելավում՝ ժամանակակից կանգառներով և կանոնավոր երթուղիներով» ծրագրի իրականացման համար Ալավերդու համայնքապետարանի արտաբյուջետային հաշիվ բացելու առաջարկին:
2․ Ալավերդի համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով դիմել ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ միջնորդելու ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ նախարարության գործառնական վարչությունում Ալվերդու համայնքապետարանի արտաբյուջետային հաշիվ բացելու համար։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԵՂԻՆԵ ՃԻՃԻԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner