Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» ենթակետի, Աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի և հիմք ընդունելով Սոնա Աթայանի դիմումը՝ որոշում եմ.
1․ ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի «Ալավերդի արևային կայան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Աթայանին 2024 թվականի ապրիլի 26-ից ազատել պաշտոնից՝ լուծելով նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը։
2․ Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Սոնա Աթայանի հետ վերջնահաշվարկի կատարումը
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: