Այսօր: Երեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 135
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N -Ա
 

Զեկ. ԼԻԱՆԱ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԵԾ ԱՅՐՈՒՄ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԻ ՔԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂԵՐ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 10-րդ, 11-րդ, 128-րդ, 129-րդ, 169-րդ, 464-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, 77-րդ և 80-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3-րդ, 35-րդ, հոդվածներով, 56-րդ հոդվածի առաջին, հինգերորդ և ութերորդ մասերով, 57-րդ հոդվածի առաջին, երկրորդ և յոթերորդ մասերով, 76-րդ, 77-րդ, 78-րդ, հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի (այսուհետ՝ համայնք) ղեկավարի առաջարկությունը, սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականները և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Համայնքային սեփականություն հանդիսացող, Մեծ Այրում գյուղի վարչական տարածքում գտնվող ներքոնշյալ գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված նպատակներով օգտագործելու համար՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, 5 (հինգ) տարի ժամկետով տրամադրել ժամանակավոր օգտագործման մրցութային կարգով:
1.1. Ալավերդի համայնքի Մեծ Այրում գյուղի կադաստրային քարտեզի 06-073-0251-0004 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի, 1.0936 հեկտար մակերեսով հողամասը:
Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային չափը սահմանել՝ 32800 (երեսուներկու հազար ութ հարյուր) դրամ:
1.2. Ալավերդի համայնքի Մեծ Այրում գյուղի կադաստրային քարտեզի 06-073-0211-0010 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի, 0.95203 հեկտար մակերեսով հողամասը:
Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային չափը սահմանել՝ 28500 (քսանութ հազար հինգ հարյուր) դրամ:
1.3. Ալավերդի համայնքի Մեծ Այրում գյուղի կադաստրային քարտեզի 06-073-0211-0009 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի, 0.90533 հեկտար մակերեսով հողամասը:
Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային չափը սահմանել՝ 27000 (քսանյոթ հազար) դրամ:
1.4. Ալավերդի համայնքի Մեծ Այրում գյուղի կադաստրային քարտեզի 06-073-0209-0015 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի, 0.23765 հեկտար մակերեսով հողամասը:
Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային չափը սահմանել՝ 7000 (յոթ հազար) դրամ:
2. Հողամասերը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապի ցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
1) Հողամասերի վարձակալությամբ իրավունքով տրամադրումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը, ինչպես նաև չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը:
2) Հողամասերը վարձակալությամբ իրավունքով տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և հողային օրենսդրությամբ սահմանված այլ սահմանափակումներ չկան, ինչպես նաև համայնքի հողերի օգտագործման սխեմայով նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար:
3. Համայնքի ղեկավարին`
1) Հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթի կազմակերպման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծել մրցութային հանձնաժողով և գլխավորել այն, ինչպես նաև սահմանել մրցույթի պայմանները (հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը, հողամասի չափը և վարձակալության ժամկետը, հողամասի գտնվելու վայրը, ծածկագիրը, վճարի մեկնարկային չափը, օգտագործման նպատակը, հաղորդակցուղիների առկայությունը, հողամասի նկատմամբ սահմանափակումների (ներառյալ` սերվիտուտների) առկայությունը, հողի որակական հատկանիշները, ագրոտեխնիկական պահանջները, բնապահպանական և հողերի պահպանության միջոցառումները, կարող է սահմանել նաև լրացուցիչ այլ պահանջներ ու պայմաններ):
2) Մրցույթում լավագույն պայմանները ճանաչելու և մրցույթի մասնակիցների կողմից մրցութային պայմանների բավարարման աստիճանը գնահատելու նպատակով սահմանել մրցութային պայմանները միասնական կշռային գործակցով գնահատելու մեթոդ:
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում կազմակերպել և իրականացնել հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու նպատակով անցկացվող մրցույթը, որի մասին ընդունել համապատասխան իրավական ակտ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել մրցույթի անցկացման մասին հայտարարության հրապարակումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(665.14 Կբ)
(712.84 Կբ)
(656.55 Կբ)
(711.93 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner