Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24) ենթակետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 12.04.2024թ. N 55-Ա որոշումը, Ալավերդի համայնքի ղեկավարի 12.04.2024թ. N 672-Ա որոշումը, «ԱԽԹԱԼԱՅԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» փակ բաժնետիրական ընկերության՝ 09․04․2024 թվականին կայացած արտահերթ ժողովի թիվ 02/24 արձանագրությունը, սեփականության իրավունքի N 2286441 վկայականը, ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից 09.04.2024թ. տրված N ՄՏ-09042024-06-0172 միասնական տեղեկանքը՝ որոշում եմ.
1.«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կողմից որպես նվիրատվություն ընդունել Ալավերդի համայնք, Շամլուղ քաղաք, 1-ին փողոց, 6/1 հասցեում գտնվող, նույն ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող, կադաստրային 06-005-0012-0021 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության, 0.1015 հա մակերեսով հողամասը և նրանով ծանրաբեռնված գույքը՝ հիվանդանոցը:
2.Նշված գույքի զբաղեցրած հողամասը գրանցված է պայմանով, որի կադաստրային արժեքի վճարը կատարվում է «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կողմից:
3. Հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
4. Անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: