Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի շուկայական գնահատման հաշվետվությունը և համայնքապետարանի առաջարկությունը Ալավերդի համայնքի ավագանին որոշում է` 1. Թույլատրել բաց (դասական) աճուրդային եղանակով օտարելու Սանահին Սարահարթ թաղամասի 1/8-42 հասցեի տարածքը՝ 30.9 քմ մակերեսով, 102.0 հազ. դրամ մեկնարկային գնով: 2. Հանձնարարել համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովին (նախագահ Կ. Փարեմուզյան). 2.1. Վերը նշված տարածքի աճուրդային եղանակով օտարումը կազմակերպել օրենքով սահմանված կարգով. 2.2. Աճուրդի անցկացման պայմանների ու ժամկետների մասին լրատվության միջոցներով տեղյակ պահել ազգաբնակչությանը և տնտեսավարող սուբյեկտներին: 3. Բոլոր վճարումները կատարել ՀՀ արժույթով:
|