Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված գնահատման հաշվետվությունը, քաղաքացի Ռազմիկ Լևոնի Կիրակոսյանի կողմից տրված համաձայնությունը և Ալավերդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Ալավերդի համայնքի ավագանին որոշում է ։ 1․ Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի կարիքների համար օգտագործելու նպատակով մեկ անձից գնման ձևով ձեռք բերել ՀՀ , Լոռու մարզ, Ալավերդի համայնք, Ալավերդի քաղաք, Սայաթ Նովա փողոց 2/38 հասցեում գտնվող, 06-002-0034-0001-007-035 կադաստրային ծածկագրով , 269․1 քմ մակերեսով, թիվ 25032021-06-0044 սեփականության վկայականով անշարժ գույքը (խանութ)
2․ Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի ձեռք բերման համար Ալավերդի համայնքի բյուջեից հատկացնել 37606725 (երեսունյոթ միլիոն վեց հարյուր վեց հազար յոթ հարյուր քսանհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Հանձնարարել Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնի պետին՝ կատարել սույն որոշման 2-րդ կետում նշված գումարի հատկացումը:
4․ Հանձնարարել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կազմակերպել գույքի գնման , նոտարական պայմանագրի կնքման գործառույթները։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից ։ |