|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 փետրվարի 2017 թվականի N 11-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, Ալավերդի համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը համայնքի ավագանին որոշում է` 1. Թույլատրել Ալավերդի համայնքի ղեկավարին` hամայնքի սեփականություն համարվող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասն աճուրդ-վաճառքի միջոցով օտարել: 2. Հաստատել մեկնարկային գինը` համաձայն աղյուսակի: 3. Սահմանել` աճուրդի մասնակցության վճար 15000 դրամ և քայլի չափ` մեկնարկային գնի 5%-ի չափով: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |
Կողմ -10 ԱԲԵԼՅԱՆ ԱՐՏՈՒՇ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՇՈՏ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱԽԻՆՅԱՆ ՆԱՐԵԿ ՆԱՍԻԲՅԱՆ ԱԼԻԿ ՈՒԼԻԽԱՆՅԱՆ ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ ՆԱՐԵԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԿԱՐԵՆ ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(17.77 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|