|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 սեպտեմբերի 2025 թվականի N 129-Ա |
ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱԴՐՎՈՂ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ և ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ «ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ՝ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿԱՆԳԱՌՆԵՐՈՎ և ԿԱՆՈՆԱՎՈՐ ԵՐԹՈՒՂԻՆԵՐՈՎ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 92-րդ հոդվածի, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1.2 հոդվածի 11-րդ, 15-րդ մասեր և 16-րդ մասի «ա» ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․ Տալ համաձայնություն Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից գործադրվող տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում դրամաշնորհային մրցույթին ներկայացված և հավանության արժանացած «Ալավերդի համայնքի հանրային տրանսպորտային ենթակառուցվածքի բարելավում՝ ժամանակակից կանգառներով և կանոնավոր երթուղիներով» ծրագրի իրականացման համար Ալավերդու համայնքապետարանի արտաբյուջետային հաշիվ բացելու առաջարկին: 2․ Ալավերդի համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով դիմել ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ միջնորդելու ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ նախարարության գործառնական վարչությունում Ալվերդու համայնքապետարանի արտաբյուջետային հաշիվ բացելու համար։ 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |
Կողմ -14 ՂՈՒՄԱՇՅԱՆ ԴԱՎԻԹ ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՂՈՒԼՅԱՆ ՀԱՄԼԵՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԿՐՏԻՉ ԹԱԹՈՒԽԱՇՎԻԼԻ ՖԼՈՐԱ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՀՐԱՆՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱԿ ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀԱՅԿ ԶԱԽԱՐՈՎ ՍԻՄՈՆ ԹՈՐՈՍՅԱՆ ՆԱՐԻՆԵ ԽԱՆԴԱՄԻՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ԷԼԲԱԿՅԱՆ ՍԱՄՎԵԼ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(446.87 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|