Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստան Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեներ պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով՝ Արտուշ Ալբերտի Նորեկյանի դիմումը, անձնագրի պատճենը, 09․09․2025թ․ թիվ 4796 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, սեփականության իրավունքի թիվ 873227 վկայականը, Թեղուտ գյուղի վարչական ղեկավարի կողմից տրամադրված 09․09․2025թ․ թիվ 5685 փոստային հասցեի վերաբերյալ տեղեկանքը՝
որոշում եմ՝
1․ Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Թեղուտ գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-037-0021-0029 ծածկագրով գրանցված 0․213 հա մակերեսով հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Թեղուտ, 3-րդ փողոց, 26 փոստային հասցեն։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: