Այսօր: Կիրակի, 19 Հոկտեմբերի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1652-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հոկտեմբերի 2025 թվականի N 1652-Ա

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՁՈՒՆ ԳՅՈՒՂ, 5-ՐԴ ՓՈՂՈՑ, 4-ՐԴ ՓԱԿՈՒՂԻ, 10/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԱՆԿԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՇԵՆՔԸ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ՝ 0.07773 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 16) ենթակետով, 42-րդ, 43-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի դրույթներով, ՀՀ հողային օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ կետով, 75-րդ հոդվածի 1-ին կետի 1) ենթակետով, 60-րդ հոդվածով, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286 որոշման կարգի 14-րդ կետի ա) ենթակետով, 38-րդ կետի ա) ենթակետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 14.10.2025թ. N 158-Ա որոշումը, համայնքի սեփականության իրավունքի N 15052025-06-0082 վկայականը՝

որոշում եմ.

1. Ալավերդու hամայնքային սեփականություն հանդիսացող՝ համայնք Ալավերդի, Օձուն գյուղ, 5-րդ փողոց, 4-րդ փակուղի, 10/1 հասցեում գտնվող, մանկական արվեստի դպրոցի շենքը և դրա պահպանման ու սպասարկման համար զբաղեցրած՝ 0.07773 հեկտար մակերեսով, կադաստրային 06-112-0053-0103 ծածկագրով հողամասը (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 15052025-06-0082) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ՀՀ Լոռու մարզի «Օձունի մանկական արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:

2.Գույքի զբաղեցրած հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:

3.Անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner