|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
05 հոկտեմբերի 2017 թվականի N 44-Ա |
ԱԼԱՎԵՐԴԻ ՔԱՂԱՔԻ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ ՓՈՂՈՑ, 2/35 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 24.48 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏԱՐԱԾՔՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ և ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի շուկայական գնահատման հաշվետվությունը և Ալավերդի համայնքի ղեկավարի առաջարկությունը համայնքի ավագանին որոշում է`
1. Թույլատրել բաց դասական աճուրդային եղանակով օտարելու Սայաթ-Նովա փողոց, 2/35 հասցեում գտնվող 24.48 քմ մակերեսով տարածքը՝ 496.0 հազար դրամ մեկնարկային գնով: 2. Հանձնարարել համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովին (նախագահ`Կ. Փարեմուզյան). 2.1 Վերը նշված տարածքի աճուրդային եղանակով օտարումը կազմակերպել օրենքով սահմանված կարգով. 2.2 Աճուրդի անցկացման պայմանների ու ժամկետների մասին լրատվության միջոցներով տեղյակ պահել ազգաբնակչությանը և տնտեսավարող սուբյեկտներին: 3. Բոլոր վճարումները կատարել ՀՀ արժույթով:
|
Կողմ -12 ԱԲԵԼՅԱՆ ԱՐՏՈՒՇ ԳԱԼՍՏՅԱՆ ԿԱՐԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԵՐԻՑՅԱՆ ԿԱՄՈ ԷՎՈՅԱՆ ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱԽԻՆՅԱՆ ՆԱՐԵԿ ՄՈՍԻՆՅԱՆ ԱՇԽԵՆ ՆԱՍԻԲՅԱՆ ԱԼԻԿ ՈՒԼԻԽԱՆՅԱՆ ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ ՆԱՐԵԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԿԱՐԵՆ ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|