Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդկետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասով և ելնելով չնախատեսված ծախսերի կատարման անհրաժեշտությունից համայնքի ավագանին որոշում է`
1. Ալավերդի համայնքի 2017 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից պակասեցնել 10324.7 հազ. դրամ (բաժին 11, խումբ 1, դաս 2, ծրագիր 51, հ/հ 900262577027, հոդված 4891) և այն հատկացնել հետևյալ ուղղություններով.
Կրթության բնագավառի արտադպրոցական կրթության ընթացիկ դրամաշնորհի ծախսերն ավելացնել 8320.0 հազ. դրամով (բաժին 09, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121297, հոդված 4637), որից
-
«Ալավերդու Ռ. Մելիքյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ 1000.0 հազ. դրամ
-
«Ալավերդու մանկական արվեստի դպրոց» ՀՈԱԿ 1320.0 հազ. դրամ
-
«Ալավերդու քաղաքային համայնքի Ալբերտ Պապոյանի անվան
գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ 1000.0 հազ. դրամ
Կրթության բնագավառի նախադպրոցական կրթության ընթացիկ դրամաշնորհի ծախսերն ավելացնել 1550.0 հազ. դրամով (բաժին 09, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121289, հոդված 4637), որից
-
«Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 1 նախադպրոցական
ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ 550.0 հազ. դրամ
-
«Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 3 նախադպրոցական
ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ 500.0 հազ. դրամ
-
«Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 5 նախադպրոցական
ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ 500.0 հազ. դրամ
Շրջակա միջավայրի պաշտպանություն բնագավառի աղբահանության ընթացիկ դրամաշնորհի ծախսերն ավելացնել 454.7 հազ. դրամով (բաժին 05, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262360010, հոդված 4637):
Տնտեսական հարաբերություններ բնագավառի ճանապարհային տրանսպորտի շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման ծախսերը պակասեցնել 2250.0 հազ. դրամով (բաժին 04, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262504021, հոդված 5113): Նույն բնագավառի այլ մեքենաների և սարքավորումների ծախսերը պակասեցնել 14.0 հազ. դրամով, հոդված 5129:
Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ բնագավառի փողոցային լուսավորության վարչական սարքավորումների ծախսերն ավելացնել 100.0 հազ. դրամով (բաժին 06, խումբ 4, դաս 1 ծրագիր 51, հ/հ 900262361026, հոդված 5122): Նույն բնագավառի ջրամատակարարման շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման ծախսերն ավելացնել 250.0 հազ. դրամով (բաժին 06, խումբ 3, դաս 1 ծրագիր 51, հ/հ 900262000509, հոդված 5113): Նույն բնագավառի բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների գծով հետազոտական և նախագծային աշխատանքների նախագծահետազոտական ծախսերն ավելացնել 185.0 հազ. դրամով (բաժին 06, խումբ 5, դաս 1 ծրագիր 51, հ/հ 900262121339, հոդված 5134):
Կրթության բնագավառի արտադպրոցական կրթության վարչական սարքավորումների ծախսերն ավելացնել 400.0 հազ. դրամով (բաժին 09, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121297, հոդված 5122):
Տնտեսական հարաբերություններ բնագավառի ճանապարհային տրանսպորտի մեքենաների և սարքավորումների կապիտալ վերանորոգման ծախսերն ավելացնել 400.0 հազ. դրամով (բաժին 04, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262504021, հոդված 5121): Նույն բնագավառի նավթամթերքի և բնական գազի շենքերի և շինությունների կառուցման ծախսերն ավելացնել 134.0 հազ. դրամով (բաժին 04, խումբ 3, դաս 2, ծրագիր 55, հ/հ 900262000517, հոդված 5112):
Շրջակա միջավայրի պաշտպանություն բնագավառի աղբահանության տրանսպորտային սարքավորումների ծախսերն ավելացնել 450.0 հազ. դրամով (բաժին 05, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262360010, հոդված 5121):
Հանգիստ, մշակույթ և կրոն բնագավառի հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնման և պահպանման այլ մեքենաների և սարքավորումների ծախսերն ավելացնել 280.0 հազ. դրամով (բաժին 08, խումբ 2, դաս 7, հոդված 5129):
Շրջակա միջավայրի պաշտպանություն բնագավառի կենսաբազմազանություն և բնության պաշտպանության վարչական սարքավորումների ծախսերն ավելացնել 65.0 հազ. դրամով (բաժին 05, խումբ 4, դաս 1, ծրագիր 51, հ/հ 00262061018, հոդված 5121):
Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ բնագավառի օրենսդիր և գործադիր մարմինների պետական կառավարման մեքենասարքավորումների ընթացիկ նորոգման և պահպանման ծախսերը պակասեցնել 60.0 հազ. դրամով (բաժին 01, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262161038, հոդված 4252) և այդ գումարն ավելացնել նույն բնագավառի ներկայացուցչական ծախսերին՝ հոդված 4237:
Ալավերդի համայնքի 2017 թվականի բյուջեի եկամտային մասում այլ եկամուտներ բնագավառի օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված` համայնքի բյուջե մուտքագրման ենթակա այլ եկամուտներ պլանն ավելացնել 400.0 հազ. դրամով հ/հ 900265121203, համապատասխանաբար բյուջեի ծախսային մասում տնտեսական հարաբերություններ բնագավառի ճանապարհային տրանսպորտի հատուկ նպատակային այլ նյութերի պլանն ավելացնել 400.0 հազ. դրամով (բաժին 04, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262504021, հոդված 4269):
Ալավերդի համայնքի 2017 թվականի բյուջեի եկամտային մասում այլ եկամուտներ բնագավառի տեղական վճարների (արտադպրոցական հիմնարկների ծառայություններից օգտվողների) պլանն ավելացնել 2556.0 հազ. դրամով և համապատասխամաբար բյուջեի ծախսային մասում կրթության բնագավառի արտադպրոցական դաստիարակության ընթացիկ դրամաշնորհի ծախսերն ավելացնել 2556.0 հազ. դրամով (բաժին 09, խումբ 5, դաս 1 ծրագիր 51, հ/հ 900262121297, հոդված 4637 ), որից ՝
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: