|
01.12.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ․
|
|
Հարգելի՛ այցելու, Այս կայքէջը հնարավորություն է տալիս ծանոթանալ համայնքում կատարվող աշխատանքներին, իրադարձություններին, զարգացման ծրագրերին, համայնքի պատմությանը, ինչպես նաև կատարել որոշակի գործառույթներ՝ առանց համայնքապետարան այցելելու։ Հույս եմ հայտնում, որ կայքէջում կավելանա բնակիչների ակտիվությունը, կհնչեն առաջարկներ, որոնք հաստատապես կնպաստեն ՏԻՄ-հասարակություն շղթայի ամրապնդմանն ու համայնքի զարգացմանը։ Հարգանքով՝ Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ ՂՈՒՄԱՇՅԱՆ
|
|
|
30.11.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ
|
|
Համայնքի հարգելի բնակիչներ , տեղեկացնում ենք՝ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձիք, ովքեր ունեն անշարժ գույքի հարկի պարտքեր՝ խնդրում ենք վճարել սահմանված ժամկետներում: Հարկային պարտավորությունները չկատարելու դեպքում օրենքով սահմանված կարգով կհաշվարկվի տույժ: Հարկերի վճարման վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն է: Կրկին հիշեցնում և հորդորում ենք վճարել հարկերը՝ խուսափելով ավելորդ վճարումներից Հարկը չվճարելու դեպքում տույժերը կհաշվարկվեն օրենքով սահմանված կարգով։ Պարտավորությունների կատարման համար խնդրում ենք այցելել Ալավերդու համայնքապետարան կամ մուտք գործել pay.e-community.am` համայնքների եկամուտների կառավարման միասնական համակարգ:
|
|
|
12.11.25
Ամիսներ առաջ հիմնադրվել է «Ալավերդի քաղաքի սպասարկում և բարեկարգում» ՓԲԸ-ն
|
|
Ամիսներ առաջ հիմնադրվել է «Ալավերդի քաղաքի սպասարկում և բարեկարգում» փակ բաժնետիրական ընկերությունը, որի նպատակն է ապահովել բազմաբնակարան շենքերի անխափան սպասարկումն ու բակային տարածքների մշտական բարեկարգումը։։Նորաստեղծ կառույցը արդեն իսկ ձևավորել է մասնագիտական անձնակազմ և հագեցել անհրաժեշտ տեխնիկական միջոցներով՝ առավել արդյունավետ գործելու համար։ Ընկերությունը մատուցում է շենքերի տանիքների վերանորոգման, կոյուղային համակարգերի սպասարկման, ինչպես նաև շենքերին և քաղաքային տարածքներին վերաբերող այլ ծառայություններ։Ընկերության տնօրեն Կարեն Բաբայանի խոսքով՝ կազմակերպությունը ստեղծվել է քաղաքի կարիքներին օպերատիվ արձագանքելու և բնակիչների համար մշտական ու որակյալ սպասարկում ...
Մանրամասն |
|
|
10.11.25
Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի շնորհավորական ուղերձը ՏԻՄ֊ի օրվա առթիվ
|
|
Շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) բոլոր ներկայացուցիչներին ՏԻՄ֊ի օրվա առթիվ:Անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետության ներքին կառավարման համակարգը` տեղական ինքնակառավարումը, բազմիցս ապացուցել է իր կենսունակությունը։Այս համակարգի միջոցով են կառավարվում համայնքները, և մեր քաղաքացիների խնդիրների լուծումները տրվում են տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչի նվիրված աշխատանքի շնորհիվ։Առանձնահատուկ շնորհավորում եմ Ալավերդի համայնքի ՏԻՄ ոլորտի բոլոր ներկայացուցիչներին` համայնքային ծառայողներին և ավագանիներին։ Ձեր անկողմնակալ և բարեխիղճ աշխատանքի արդյունքում է որակապես ևս մեկ աստիճան բարձրանում տեղական ինքնակառավարման մարմնի դերն ու նշանակությունը, որը կոչված է Հայաստանի ...
Մանրամասն |
|
|
04.11.25
ՀՀ կառավարություն-Ալավերդի համայնք համաֆինանսավորմամբ կապիտալ ծրագրերը շարունակվում են
|
|
Ալավերդի համայնքում շարունակվում են ՀՀ կառավարություն-Ալավերդի համայնք համաֆինանսավորմամբ կապիտալ ծրագրերը: Համայնքի տարբեր բնակավայրերում նախատեսված աշխատանքները միտված են ենթակառուցվածքների բարելավմանը, երթևեկության անվտանգության բարձրացմանը և բնակիչների կյանքի որակի ամրապնդմանը: Այս պահին հատկապես ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում Սանահին-Սարահարթ թաղամասում: Պղնձագործների փողոցը երկար տարիներ չի վերանորոգվել: Այստեղ արդեն մեկնարկել է շուրջ 900 մետր երկարությամբ ճանապարհահատվածի վերանորոգումը: Նախատեսվում է իրականացնել երկշերտ ասֆալտապատում, մայթերի սալիկապատում, ինչպես նաև նոր եզրաքարերի տեղադրում: Բացի այդ, նույն թաղամասում իրականացվում են աշխատանքներ 1/17 և ...
Մանրամասն |
|
|
03.11.25
Մեծ Այրում գյուղում բացվեց նորակառույց խաղահրապարակ-այգի
|
|
Մեծ Այրում գյուղի բնակիչների համար կարևոր նշանակության վայր է նոր կառուցված խաղահրապարակ-այգին։ Նախագիծը իրականացվել է Ալավերդի համայնքի` 2025 թվականի բնապահպանական ծրագրի շրջանակներում։ Այգին ոչ միայն կզարդարի գյուղը՝ դառնալով սիրելի հանգստի վայր, այլև կնպաստի առողջ կյանքի ձևավորմանը՝ երեխաների և երիտասարդների համար ստեղծելով ժամանցի և ակտիվ խաղերի հնարավորություն։
|
|
|
30.10.25
Համայնքային բյուջեով վերանորոգվում են շենքերի բակեր
|
|
Համայնքային բյուջեի միջոցներով մեկնարկել է բազմաբնակարան շենքերի բակերի, հարակից տարածքների բարեկարգման և շինարարական աշխատանքները:Այս ծրագիրը միտված է համայնքի բնակիչների համար ստեղծել ավելի հարմարավետ, մաքուր և անվտանգ միջավայր: Այս փուլում շինարարական աշխատանքներ են իրականացվում Սանահին Սարահարթ թաղամասի 1/12 և 2/30 շենքերի բակերում ու շրջակայքում: Ծրագրի շրջանակում նախատեսված է կատարել մայթերի ու անցուղիների սալիկապատման, ասֆալտապատման, ջրահեռացման համակարգերի կառուցման, կոյուղիների վերանորոգման աշխատանքներ:Այս երկար սպասված ծրագիրն առավել կարևոր է համայնքի բնակիչների համար, քանի որ դրա իրականացումը կնպաստի բակային տարածքների բարեկարգմանը, քաղաքային միջավայրի զարգացմանը և բնակիչների կյանքի ...
Մանրամասն |
|
|
27.10.25
Շնող գյուղի օր
|
|
Հոկտեմբերի 25-ին տոնական բարձր տրամադրությամբ նշվեց Շնող գյուղի օրը: Տոնն արդեն դարձել է ամենամյա ավանդույթ, որին ներկա էին Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը, փոխմարզպետ Արսեն Ղարիբյանը, համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, համայնքային պաշտոնյաներ և արմատներով շնողնեցիներ: Ավանդույթի համաձայն հյուրերին դիմավորեցին գյուղի մուտքի մոտ:Այնուհետև հարգանքի տուրք մատուցվեց հայրենիքի համար հերոսացած տղաների շիրիմներին:Շնողի համար միասնական աղոթք բարձրացվեց Սբ. Սարգիս եկեղեցում, որին հաջորդեց պաշտոնական մասը՝ Շնողի մշակույթի տանը: Մարզային և համայնքային պաշտոնյաները շնորհավորեցին գյուղի տոնի առթիվ, ներկայացրին կատարված և նախատեսվող լայնածավալ աշխատանքները։ Այնուհետև համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը շնորհակալագրերով ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |