|
31.10.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ․
|
|
Հարգելի՛ այցելու, Այս կայքէջը հնարավորություն է տալիս ծանոթանալ համայնքում կատարվող աշխատանքներին, իրադարձություններին, զարգացման ծրագրերին, համայնքի պատմությանը, ինչպես նաև կատարել որոշակի գործառույթներ՝ առանց համայնքապետարան այցելելու։ Հույս եմ հայտնում, որ կայքէջում կավելանա բնակիչների ակտիվությունը, կհնչեն առաջարկներ, որոնք հաստատապես կնպաստեն ՏԻՄ-հասարակություն շղթայի ամրապնդմանն ու համայնքի զարգացմանը։ Հարգանքով՝ Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ ՂՈՒՄԱՇՅԱՆ
|
|
|
25.10.25
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՇՆՈՂ ԳՅՈՒՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
|
Իմ հարազատ բնօրրանի` Շնող գյուղի սիրելի' բնակիչներՍիրով , սրտանց և ջերմությամբ շնորհավորում եմ բոլորիս՝ Շնող գյուղի օրվա առթիվ։Այս տոնական օրը ևս մեկ անգամ մեզ պարտավորեցնում է շարունակել մեր նախնիների գործը, պահպանել նրանց թողած ժառանգությունը և մեր ջանքերով ամրացնել գյուղի վաղվա օրը։Հայրենասիրությունը սկսվում է մեր գյուղից, մեր օջախից, մեր հողից։Շնողի անունը հիշատակվում է դեռևս 10֊րդ դարից (Կայծոն Շնող)` որպես շեն հող ունեցող գյուղ, և ձեր աշխատասիրության, գյուղի հանդեպ անմնացորդ սիրո շնորհիվ Շնողը շարունակելու է մնալ որպես հարատևության, աշխատասիրության և միասնության խորհրդանիշ։Մենք հպարտ ենք մեր գյուղով և այն բոլոր շնողցիներով, ովքեր գյուղի զարգացման գործում ցուցաբերել են մեծ նվիրում, միասնականություն ...
Մանրամասն |
|
|
21.10.25
ԱՐԵՎԱԾԱԳ, ԹԵՂՈՒՏ, ՀԱԳՎԻ ԵՎ ԾԱԹԵՐ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԵՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՑԱՆԿԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
|
Այս տարի Արևածագ, Թեղուտ, Հագվի և Ծաթեր գյուղերում համայնքային միջոցներով իրականացվել են գերեզմանոցների բարեկարգման և ցանկապատման աշխատանքներ։ Նախ բոլոր նշված գերեզմանոցներում կատարվել են մաքրման աշխատանքներ․ հեռացվել է կուտակված աղբը, մացառներն ու չորացած խոտածածկը։ Անհրաժեշտությունից ելնելով՝ մի շարք հատվածներում կառուցվել են հենապատեր՝ տարածքների ամրության և պահպանության նպատակով։ Գերեզմանոցների ամբողջական պահպանման և տեսքի բարելավման համար անցկացվել է շուրջ 2100 գծամետր 3դ մետաղական ցանկապատ, ինչը էապես նպաստել է գերեզմանոցների տարածքների պահպանմանը։
|
|
|
11.10.25
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՕՁՈՒՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
|
Օձուն բնակավայրի սիրելի' բնակիչներՍրտանց շնորհավորում եմ ձեզ ձեր հայրենի բնօրրանի` Օձուն գյուղի օրվա առթիվ` ցանկանալով, որ մենք`բոլորս, միշտ ամուր կանգնենք մեր հայրենի հողի վրա, ամուր կառչենք մեր արմատներին և միշտ ձգտենք էլ ավելի զարգացնել մեր հարազատ համայնքի հարազատ գյուղը։ Օձունի հողը ծնել է աշխատասեր ու հայրենանվեր մարդկանց, ովքեր իրենց գործով, քրտնաջանությամբ ու հանուն հայրենիքի նվիրումով ստեղծել են Օձունի ամուր հիմքերը։Սիրելի' օձնեցիներ, ուզում եմ վստահաբար նշել, որ Օձունի տեսանելի առաջընթացը հնարավոր է միայն մեր հզոր համայնքի աշխատանքի ու համախմբվածության միջոցով։ Այսօր մենք պետք է հպարտ լինենք Օձունի անցած ուղով, պատմությամբ, բայց նաև պետք է գիտակցենք, որ այդ պատմությունը շարունակվում ...
Մանրամասն |
|
|
11.10.25
Նշվեց Օձունի օրը
|
|
Հոկտեմբերի 11-ին պատմական Օձուն գյուղը մեծ շուքով և հանդիսավորությամբ նշեց գյուղի օրը։ Գեղեցիկ բնությամբ, դարավոր պատմությամբ և մշակութային ժառանգությամբ հարուստ Օձունի օրը դարձավ ոչ միայն ուրախության, այլև միասնականության, հպարտության և հայրենիքի նկատմամբ սիրո տոն։ Տոնի մեկնարկը տրվեց հերոսների հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ ծաղկեդրման արարողությամբ։ Միջոցառմանը հատուկ հուզմունք և ջերմություն հաղորդեց Օձունի արվեստի դպրոցի մանկական երգչախումբը, որպես հարգանքի տուրք հայրենիքի համար զոհվածների հիշատակին։ Այնուհետև տեղի ունեցավ տոնական երթ՝ գյուղի կենտրոնական փողոցներով։ երթին հաջորդեց Սուրբ Աստվածածին եկեղեցում Տեր Արարատ քահանա Շահվերդյանի մատուցած պատարագը, որի ընթացքում հնչեցին աղոթքներ Օձունի ...
Մանրամասն |
|
|
07.10.25
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
|
Սիրելի՛ գրադարանավարներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա առթիվ։Գրադարանը մեր համայնքի մշակութային սրտերից մեկն է, որտեղ պահպանվում է մեր ժողովրդի հիշողությունը, խոսքը, միտքը և հոգևոր ուժը։ Դուք եք, որ ամեն օր կանգնած եք այդ հոգևոր գանձարանի դռան մոտ՝ ընթերցողին առաջնորդելով դեպի գիտելիքի աշխարհ։ Ձեր աշխատանքը հաճախ աննկատ է, բայց չափազանց կարևոր։ Ձեր հոգատար վերաբերմունքն ու սերը գրքի, մարդու և մշակույթի նկատմամբ պահպանում է մեր համայնքի մտավոր շունչը։ Թող ձեր ջանքերը միշտ արժանանան գնահատանքի, ձեր գրադարանները լցվեն նոր գրքերով ու այցելուներով, իսկ ձեր սրտերը՝ գոհունակությամբ արված գործի համար։ Շնորհակալություն ձեր նվիրումի, համբերության և առաքելության համար։ ...
Մանրամասն |
|
|
05.10.25
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
|
Սիրելի ուսուցիչներ,Շնորհավորում եմ Ձեզ ուսուցչի օրվա առթիվ։Աշխարհում քիչ են այն մասնագիտությունները, որոնց գործը շարունակվում է սերունդների կյանքում։ Դուք այն մարդկանցից եք, ովքեր իրենց գիտելիքով, համբերությամբ ու սիրով ձևավորում են մեր ապագան՝ երեխաների միտքն ու հոգին։Ուսուցչի աշխատանքը ոչ միայն կրթելն է, այլև մարդ կերտելը։Ձեր շնորհիվ են մեր համայնքում աճում բարեպաշտ, հայրենասեր և պատասխանատու քաղաքացիներ։ Ձեր ամենօրյա նվիրվածությունն ու հոգատարությունը մեծագույն ներդրում են մեր երկրի զարգացման գործում։Թող ձեր աշխատանքը միշտ գնահատվի, աշակերտների հաջողությունները դառնան ձեր ամենամեծ պարգևը, իսկ սերը դեպի մարդն ու գիտելիքը երբեք չսպառվի։Շնորհակալ եմ ձեր անսահման նվիրումի, լույս տարածելու և օրինակ ...
Մանրամասն |
|
|
02.10.25
ԿԱՅԱՑԱՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՀՈԱԿ-ՆԵՐԻ) ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
|
Ալավերդու համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն՝ համայնքին ոչ առևտրային կազմակերպությունների (ՀՈԱԿ-ների) տնօրենների մասնակցությամբ։Խորհրդակցությունն անցկացվեց համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Շախկուլյանի, աշխատակազմի ղեկավար Հեղինե Ճիճիլյանի և կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության ու առողջապահության հարցերի բաժնի պետ Լևոն Սադաղյանի գլխավորությամբ։Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մի շարք կարևոր աշխատանքային հարցեր, այդ թվում՝ հաստատությունների ընթացիկ գործունեությունը, առաջիկա ծրագրերի իրագործման ընթացքը և կազմակերպչական հարցեր։ Տնօրեններին ներկայացվեցին նաև հստակ հանձնարարականներ՝ նպատակ ունենալով ապահովել համայնքի ծրագրերի արդյունավետ իրականացումը ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |