Այսօր: Շաբաթ, 22 Փետրվարի 2020թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 571
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2020,Փետրվար 14 - Ապրիլ 5
Դրամաշնորհային մրցույթի մասնակցության հրավեր
2020,Փետրվար 12 - Մարտ 10
ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ
2020,Փետրվար 3 - 28
ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ
2020,Փետրվար 3 - 28
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2019,Դեկտեմբեր 25 - 2020,Դեկտեմբեր 25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2019,Հոկտեմբեր 10 - 2020,Դեկտեմբեր 30


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
21.02.20 ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հարգարժան հայ ժողովուրդ.Շնորհավորում եմ բոլորիս Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ:Յուրաքանչյուր պետություն ամուր է իր արմատներով, լեզվով, հավատով և մշակույթով` արժեքներ, որոնք պատմության, ազգային ինքնագիտակցության, սեփական արժանապատվության պահպանման իրական ու գործուն դրոշակակիրներն են: Լեզուն ոչ միայն յուրաքանչյուր ազգի ինքնակերտման կարևորագույն գրավականներից է, այլև նրա գոյության ապավենն ու պաշտպանը, ավյունն ու կենսաուժը, ինքնության վահանը:Այսօր աշխարհի, որ մասում էլ լինենք, պարտավոր ենք մեր ընտանիքներում խոսել հայերեն, ունենալ հայեցի դաստիարակություն, տան, ուսումնական հաստատությունների, հեռուստատեսության ու մամուլի անաղարտ լեզվով հայ երիտասարդի մեջ սերմանել մայրենիի նկատմամբ անսահման սեր, սրբացնել ... Մանրամասն
17.02.20 ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ, ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ ԵՎ ԼԱՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ալավերդու համայնքապետարանը մասնակցել է Ավստրիական զարգացման համագործակցության գրասենյակի և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի շրջանակներում հայտարարված <<Լավագույն գործելակերպ>> մրցույթին և <Համայնքային տարածքի վերանորոգում կամ բարելավում>> անվանակարգում հաղթող է ճանաչվել՝ արժանալով շուրջ 6 մլն ՀՀ դրամ դրամաշնորհի: Ներկայացված ծրագրին համապատասխան նախատեսվում է վերանորոգել և կահավորել Ալավերդու համայնքապետարանի նիստերի դահլիճը:Ծրագրի նպատակն է Ալավերդի համայնքում նպաստել արդյունավետ, հաշվետու և թափանցիկ տեղական ինքնակառավարման զարգացմանը:Ծրագրի պատասխանատու՝ Ալավերդու համայնքապետարանի ... Մանրամասն
17.02.20 ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ ՌԱՖՏԻՆԳ ՄԱՐԶԱՁԵՎԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

Փետրվարի 16-ին Ալավերդու համայնքապետարանում հյուրընկալվել էին ռաֆթինգի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Ժանիլո Բարմազը, ռաֆթինգի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սեյրան Զաքարյանը, փոխնախագահ Մակար Սարգսյանը, Rafting.am կազմակերպության ղեկավար Վազգեն Խաչիկյանը։ Քննարկվեց Ալավերդիում ռաֆթինգի կենտրոն բացելու և խորացված ուսուցում իրականացնելու հարցը։ Վերջերս ամբողջ աշխարհում աճում է ռաֆտինգի՝ լեռնային գետերով լողարկելու հանդեպ հետաքրքրությունը: Ընդ որում՝ ռաֆտինգն ընկալվում է արդեն ոչ միայն որպես էքստրեմալ մարզաձև, այլև որպես զբոսաշրջիկների համար գրավիչ զվարճանք։

14.02.20 ԱՊՐԻԼԻ 05-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հարգելի քաղաքացիներ,
Ձեզ ենք ներկայացնում 
2020 թվականի ապրիլի 05-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար Լոռու մարզի Ալավերդի համայնքի տարածքում տեղամասային կենտրոններ սահմանելու մասին Ալավերդի համայնքի ղեկավարի N 34-Ա որոշումը և հանրաքվեի քարոզչական պաստառները փակցնելու համար անվճար տեղեր առանձնացնելու մասին Ալավերդի համայնքի ղեկավարի N 35-Ա որոշումը:

13.02.20 ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ԿՈՇՏ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՂԲԱՎԱՅՐԻ ԼՈԿԱԼԻԶԱՑԻԱ

Ալավերդու համայնքապետարանի բնապահպանական ծրագրով նախատեսված՝ համայնքի տարածքի կոշտ կենցաղային թափոնների աղբավայրի լոկալիզացիա իրականացնելու նպատակով հայտարարված գնման գործընթացին հայտատու մասնակից չլինելու պատճառով նախատեսված աշխատանքները չիրականացան, սակայն Ալավերդի համայնքի տարածքով անցնող Մ6 միջպետական ճանապարհի շինարարաությամբ զբաղվող <<ԱԱԲ>> կազմակերպության և Ալավերդու համայնքապետարանի միջև ձեռքբերված փոխշահավետ պայմանավորվածության շնորհիվ աղբավայրի լոկալիզացիան կիրականացնի <<ԱԱԲ>> կազմակերպությունը՝ անվճար հիմունքներով; Աշխատանքների մեկնարկը տրված է;

27.01.20 ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի զինծառայողներ,հարգելի հայրենակիցներՇնորհավորում եմ Բանակի օրվա առթիվ: Տոն, որը պատկանում է մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր հայի:Սահմաններում խաղաղություն ապահովելով, մեր անվտանգությունն ապահովագրելով` հայոց բանակը մեզ սովորեցնում և պարտավորեցնում է միասնական լինել, որովհետև միասնականությամբ բազմապատկում ենք բանակի ուժը, որովհետև առանց միասնականության խաղաղությունը փխրուն է, պետությունը` երերուն, առաջընթացը` ժամանակավոր: Մենք պարտավոր ենք մեր ստեղծած խաղաղ համայնքով, ուշադրության առնված յուրաքանչյուր քաղաքացու համար մտահգվածությամբ խաղաղ ծառայություն ապահովել հայոց զինվորի ընտանիքի, զինվորի համար, որովհետև այն խաղաղությունը, որ նա ապահովում է մեր երկրի, մեր ընտանիքների ... Մանրամասն
23.01.20 ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Ժամանակակից աշխարհում նորամուծությունները ոչ միայն հարմարություններ են ստեղծում մարդու կյանքում, այլև անուղղելի վնաս հասցնում բնությանը:Մեկանգամյա օգտագործման համար նախատեսված սպասքը, պլաստիկ շշերը, փաթեթավորումները, պոլիէթիլենային տոպրակները դրա ապացույցն են:Համաձայն Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության հրապարակած գնահատականի, պլաստիկ տարաները, շշերը և տոպրակները, հանդիսանում են Հայաստանում ջրերի հիմնական աղտոտիչները։ Չնայած խնդրի ահագնացող ծավալներին, մի շարք զարգացած երկրներ վաղուց հաջողությամբ ներդրել են աղբի տեսակավորման և վերամշակման նոր տեխնոլոգիաներ` ջանալով նվազագույնի հասցնել մոլորակի աղտոտվածությունը ու պլաստիկի վնասը բնությանը: 2018թվականին Ալավերդի համայնքի ... Մանրամասն
21.01.20 ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՒՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ
Կրթական համակարգի առաջնային օղակը նախադպրոցական կրթությունն է, որի նպատակն է բարելավել 3-6 տարեկան երեխաների ճանաչողական, ֆիզիկական և սոցիալական զարգացումը, ապահովել տարրական կրթություն սահուն անցումը:Ս/թ հունվարի 20-ին կայացած Ալավերդի համայնքի ավագանու արտահերթ նիստում ավագանիների կողմից բյուջեի խնայողությանն ուղղված քննարկման ընթացքում հնչեց ավագանու անդամ Հարություն Ձավարյանի արտահայտությունը՝ Ալավերդու Սանահին գյուղական թաղամասի թիվ 5 նախադպրոցական հաստատության փակման առաջարկով, որին բացասաբար արձագանքեցին ավագանու բոլոր անդմները և համայնքի ղեկավարը:Ալավերդու Սանահին գյուղական թաղամասում մեկ խառը խմբով գործող թիվ 5 նախադպրոցական հաստատության փակման մասին 2001թվականի վերաբացումից հետո երբևէ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Ալավերդի համայնքի ավագանու արտահերթ 05.10.2018թ. ն
Ալավերդի համայնքի ավագանու արտահերթ 19.09.2018թ. ն
Ալավերդի համայնքի ավագանու 30.08.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու արտահերթ 16.08.2018թ. ն
Ալավերդի համայնքի ավագանու 26.07.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու արտահերթ 08.06.2018թ. ն
Ալավերդի համայնքի ավագանու 31.05.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու արտահերթ 12.04.2018թ. ն
Ալավերդի համայնքի ավագանու 29.03.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու 22.02.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու 25.01.2018թ. նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1

(0253) 2-41-00

alaverdi.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner