Այսօր: Չորեքշաբթի, 23 Հոկտեմբերի 2019թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 132
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
18.10.19 ՕԼԵԳ ԳՈՐԲՈՒՆՈՎԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՈՒՄ ԼԻԱՐԺԵՔ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾՄՈՒՄ ԵՆ ՆՊԱՍՏԱՎՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Ալավերդու քաղաքային համայնքի Օ. Գորբունովի անվան մանկապատանեկան մարզադպրոցը Արմեն Ազատի Պետրոսյանի բարի կամքի դրսևորմամբ ունի ըմբշամարտի նոր գորգ: Մարզադպրոցի սպորտդահլիճում այս պահին տեղի են ունենում նաև կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ՝ լիարժեք մարզումների կազմակերպման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման նապատակով:
Ալավերդու համայնքապետարանի, սպորտդպրոցի աշխատակիցների, մարզիկների, բնկիչնոերի անունից երախտագիտություն ենք հայտնում բարերար Արմեն Ազատի Պետրոսյանին, ինչպես նաև ծրագրի իրականացման գործում իր աջակցությունն ունեցած Գագիկ Գիգոլյանին:

08.10.19 ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ ՆՇՎԵՑ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐԸ

Ալավերդիում նշվեց Գրադարանավարի միջազգային օրը, որը ոչ միայն մասնագիտական տոն է, այլև գիտելիքը, գրագիտությունը, մտավոր և հոգեևոր զարգացումները խրախուսելու մի ձև, որի խորհուրդը մեկն է` ունենալ քաղաքակիրթ և գրագետ հասարակություն:
Ալավերդու մշակույթի կենտրոնում, Աքորու մշակույթի տանը, Ալավերդու պետական քոլեջում, ինչպես նաև մյուս կրթական հաստատություններում տեղի ունեցան միջոցառումներ նվիրված գրադարանավարի օրվան:
Գրադարանավարի աշխատանքը բացի պատասխանատու լինելուց, երջանիկ աշխատանք է. քչերին է վիճակված աշխատել երիտասարդների հետ: Հաջողություն և նոր ձեռքբերումներ ենք մաղթում գրադարանավարներին այս բարդ, բայց շնորհակալ գործում:

07.10.19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՄԱՄԱՐԶԱՅԻՆ ԾԱՌԱՏՈՒՆԿ
🌳🌿Հրավիրում եՆք մասնակցել համամարզային ծառատունկի<<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի <<Գուգարքի անտառտնտեսություն>> մասնաճյուղի և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի նախաձեռնությամբ նախատեսվում է Վանաձորի Խնձորուտ թաղամասում գտնվող Ջրի մաքրման կայանից դեպի վեր ընկած հողատարածության վրա հոկտեմբերի 13-ին կազմակերպել ծառատունկ: Ծառատունկի նպատակն է վերականգնել անտառտնտեսության վերահսկողության տակ գտնվող երբեմնի կանաչ գոտիներն ու անտառային ծածկույթը: Այդ նպատակի համար նախատեսվում է իրականացնել շուրջ 3000 տնկիների և կաղնու սերմերի տեղադրում 1 հա հողատարածքի վրա: Կտնկվեն հացենու և թխկու շիվեր, իսկ կաղնու որոշ ծառատեսակներ այստեղ կաճեցվեն միանգամից սերմերից:🌳🌿Ծառատունկին կմասնակցեն ԱԺ պատգամավորներ, ... Մանրամասն
07.10.19 ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Գրադարանային համակարգի հարգելի աշխատակիցներ, գրադարանային գործի հարգարժան մասնագետներ,Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի` Գրադարանավարի օրվա առթիվ:Գրադարանի աշխատակցի շնորհիվ է մեր օրերում պահպանվում ընթերցող – գիրք կապը, որը շատ կարևոր է օրեցօր զարգացող տեխնոլոգիաների ժամանակաշրջանում: Գրադարանավարը հանդիսանում է այն անձը, ով ամենօրյա շփում ունի գրքի հետ, իսկ գիրքը գիտությանն ու կրթությանը մարդուն կապող ամենակարևոր կամուրջն է։Համոզված եմ, որ Ձեր անգնահատելի աշխատանքը կշարունակի նպաստել մարդկանց և մշակույթի ու արվեստի շփմանն ու մերձեցմանը, քաղաքացու և հատկապես մատաղ սերնդի դաստիարակությանն ու նրանց մեջ համամարդկային արժեքների սերմանմանը:Շնորհակալություն հայտնելով մասնագիտությանն ... Մանրամասն
05.10.19 ԵՐԱԽՏԻՔԻ ԵՎ ԳՆԱՀԱՏԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒՄ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Ուսուցչի օրվա առթիվ Ալավերդի համայնքի ղեկավարը, համայնքապետարանի աշխատակիցներն այցելեցին համայնքի վաստակաշատ ուսուցիչներին` տեղում շնորհավորելու, նվերներ հանձնելու մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած վաստակի և բեղմնավոր աշխատանքի համար:
Երախտիքի և գնահատանքի խոսք ենք հղում ամհատակ խոսքի և իմաստության անխոնջ մշակներին, որոնք դարերի միջով դարերը տարան գիտությունը և արվեստը, մշակույթն ու պետականությունը։

04.10.19 ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի ուսուցիչներ,Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ: Այս գեղեցիկ տոնը առհավատչյան է այն մեծ ուշադրության ու հոգատարության, որ ցուցաբերվում է ուսուցչի և մեծ նվիրումով իրականացվող նրա աշխատանքի նկատմամբ:Հասարակության մեջ գիտելիքի, դպրոցի և կրթության հանդեպ ակնածանքի ու սիրո արմատավորմանը, արդի պահանջներին համապատասխան որակյալ կրթության ապահովմանը, ուսուցչի դերի բարձրացմանն ու մանկավարժների սոցիալական պայմանների շարունակական բարելավմանն են ուղղված իրականացվող կրթական համակարգի բարեփոխումները: Այդ ամենում, սիրելի ուսուցիչներ, Ձեզ մեծ և պատասխանատու դեր է վերապահված:Կրկին շնորհավորելով տոնի առթիվ` առողջություն և հաջողություն, տոնական բարձր տրամադրություն եմ մաղթում ... Մանրամասն
25.09.19 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Ալավերդի համայնքի 2019թ. բնական միջավայրի պահպանման և բնակչության առողջության վերականգնման ծրագրերի իրականացման նպատակով կազմակերպված գնման գործընաթացների արդյունքում առաջացած տնտեսումներով նոր կապիտալ ծրագրեր իրականացնելու նպատակով համայնքապետարանը սկսել է գործընթաց, որի շրջանակում կազմակերպում է հանրային քննարկում: Հանրային քննարկումը կկայանա 2019 թվականի հոկտեմբերի 1-ին ժամը 15:00-ին Ալավերդու համայնքապետարանի նիստերի դահլիճում:

23.09.19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ԿՄԵԿՆԱՐԿԻ <<ԹԱՏԵՐԱԿԱՆ ԼՈՌԻ ԵՎ ԱԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ>>-Ը

Սեպտեմբերի 20-ին կմեկնարկի լոռեցիների կողմից սիրված և սպասված <<Թատերական Լոռի>> փառատոնը, որը անց է կացվում ամեն 2 տարին մեկ, սակայն, այս տարի բացառիկ հնարավորության և շարժառիթի առկայությամբ, ամենաքննադատ և ամենաարվեստասեր հանդիսատեսին բախտ կվիճակվի վայելելու թատերական փառատոնը արտահերթ: Այս տարի《Թատերական Լոռի》միջազգային և Հովհաննես Աբելյանին նվիրված (Աբելյանկան) հանրապետական փառատոները եզակի անգամ անց են կացվում միասին, միասնական փառատոնի ձևաչափով՝ նվիրված Ամենայն հայոց բանստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին:

ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է <<ԹԱՏԵՐԱԿԱՆ ԼՈՌԻ ԵՎ ԱԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ>>-Ի ԾՐԱԳԻՐԸ
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Ալավերդի համայնքի ավագանու արտահերթ 12.04.2018թ. ն
Ալավերդի համայնքի ավագանու 29.03.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու 22.02.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու 25.01.2018թ. նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1

(0253) 2-41-00

alaverdi.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner