Ալավերդու հաամայնքապետարանին անհրաժեշտ է օպերատոր ամենօրյա լրատվությունն ապահովելու համար։
Աշխատանքային պարտականություններ՝
• Միջոցառումների, հանդիպումների, համայնքում տեղի ունեցող իրադարձությունների լուսանկարում և լուսաբանում
• Համայնքապետարանի պաշտոնական կայքի <<նորություններ>>, <<իրադարձություններ>>, <<պատկերասրահ>>, <<տեսադարան>>, <<ԶԼՄ-ները մեր մասին>>, <<առցանց հեռարձակումներ>> բաժինների վարում :
• Համայնքապետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջի վարում
Պահանջվող որակավորումներ՝
• Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի տիրապետում
• Բարձրագույն կրթություն
• Կազմակերպչական, վերլուծական հմտություններ,
• Ժամանակի կառավարման հմտություններ,
• Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
Դիմելու կարգը`
Բոլոր որակավորված և շահագրգիռ թեկնածուները պետք է Ալավերդու համայնքապետարան, կամ alaverdi. lori @mta.gov.am էլեկտրոնային հասցեին ներկայացնեն.
1. Դիմում` համայնքի ղեկավարի անունով,
2. Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետումը ներկայացնող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթեր` դիպլոմ /ներ/, վկայական /ներ/ ,
3. ինքնակենսագրական (CV)
4. 1 էջը չգերազանցող հայերեն լեզվով «մոտիվացիոն նամակ»
Ոլորտում աշխատանքային փորձառությունը ցանկալի է: