Ալավերդու համայնքապետարանը սկսել է համայնքում առկա խնդիրների բազայի թարմացման գործընթաց:
Ալավերդու համայնքապետարանը ամեն տարի թարմացնում է համայնքի առաջ ծառացած խնդիրների բազան և դրանք դասակարգում ըստ առաջնահերթության: Խնդիրների վերհանումը կատարվում է համայնքապետարանի աշխատակիցների, ավագանու անդամների, համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների և բնակիչների միջոցով: Այս գործում շատ կարևոր է բնակիչների դերը, քանի որ բնակիչներն առավել լավ գիտեն իրենց բնակավայրին, թաղամասին ու առանձին բակերին առնչվող խնդիրները:
Համայնքապետարանը հավաստիացնում է, որ դրանք կդասակարգվեն ըստ առաջնահերթության և ըստ այդ դասակարգման քայլ առ քայլ լուծում կստատնան: