Տեղեկացնում ենք, որ Ալավերդի համայնքի գյուղացիական տնտեսություններին և ազգաբնակչությանը, որ ս/թ հունիս ամսից մինչև դեկտեմբերի 30-ը, յուրաքանչյուր ամսվա շաբաթ և կիրակի օրերին ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Երևան քաղաքի «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում կազմակերպվելու են գյուղատնտեսական մթերքների տոնավաճառներ, որին մասնակցել ցանկացողները իրենց հետ պետք է ունենան մշակվող հողատարածքների ու արտադրվող արտադրանքի մասին հավաստող տեղեկանք, տրամադրված՝ համայնքի ղեկավարի կամ համայնքի գյուղերի /բնակավայրերի/ վարչական ղեկավարների կողմից և սպառողներին պետք է ներկայացնեն բացառապես սեփական արտադրության գյուղմթերքներ:
Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառին անվճար է:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել Ալավերդու համայնքապետարան(ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զորավար Անդրանիկի 8/1, /հեռ:0253- 2- 41- 00/) կամ համայնքի գյուղերի/բնակավայրերի/ վարչական ղեկավարների նստավայրեր: