ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթը:
Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:
Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝
1. Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ
2. Քիմիական գիտություններ
3. Կենսաբանական գիտություններ
4. Տեխնիկական գիտություններ
5. Գյուղատնտեսական գիտություններ
6. Պատմական գիտություններ
7. Տնտեսագիտություն
8. Բանասիրական գիտություններ
9. Իրավաբանական գիտություններ
10. Մանկավարժական գիտություններ
11. Բժշկական գիտություններ
12. Դեղագործական գիտություններ
13. Արվեստագիտություն
14. Ճարտարապետություն
15. Հոգեբանական գիտություններ
16. Ռազմական գիտություններ
17. Սոցիոլոգիական գիտություններ
18. Քաղաքական գիտություններ
19. Գիտություններ երկրի մասին
20. Տեղեկատվական տեխնոլոգիաներ
Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարները, որոնք կպարգևատրվեն դրամական խրախուսմամբ՝ մինչև 500.000-ական դրամի չափով:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:
Հայտերն ընդունվում են 2021 թվականի սեպտեմբերի 18-ից մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ:
Խնդրում եմ ապահովել մրցույթի մասին հայտարարության /կցվում է/ տարածումը համայնքապետարանների կայքէջով և սոցիալական ցանցերով ու պատասխան գրությամբ ներկայացնել հայտարարության տարածման հղումը:
Խնդրում եմ նաև հնարավորության դեպքում ապահովել յուրաքանչյուր մարզից առնվազն երկու գաղափարի ներկայացումը:
Գաղափարների հայտերն անհրաժեշտ է ուղարկել youth@escs.am էլեկտրոնային փոստին՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը: