Ալավերդի համայնքի հարգելի բնակիչներ.
Հրավիրում ենք ձեզ Ալավերդի համայնքի 2020թ. Բյուջեի նախագծի բաց և կառուցողական հանրային քննարկումներին:
Բյուջեի հանրային քննարկումները համայնքի բնակիչների և ՏԻՄ-երի միջև համագործակցության մի ձև է, որը հնարավորություն է տալիս կառուցել ՏԻՄ-երի գործունեությունը` բնակիչների իրական կարիքներին համապատասխան:
Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմն ակնկալում է համայնքի ավագանու անդամների և բնակչության շահագրգիռ մոտեցումը և ակտիվ ներգրավվածությունը բյուջեի վերջնական տարբերակի մշակման, ինչպես նաև դրա ընդունման, կատարման և վերահսկման գործում: Անաչառ կարծիքներ և առաջարկություններ ունենալու նպատակով հրավիրում ենք ՀԱՄԱՅՆՔԻ 2020թ. ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ, որը տեղի կունենա նոյեմբերի 28-ին, ժամը 13:00-ին, Ալավերդու համայնքապետարանի նիստերի դահլիճում: