Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասով և ելնելով չնախատեսված ծախսերի կատարման անհրաժեշտությունից` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի 2017 թվականի բյուջեի ծախսային մասում ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ բնագավառի օրենսդիր և գործադիր մարմինների պետական կառավարման աշխատավարձի ծախսերը պակասեցնել 600.0 հազ. դրամով (բաժին 01, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հոդված 4111) և այդ գումարն ավելացնել կրթության բնագավառի նախադպրոցական դաստիարակության ընթացիկ դրամաշնորհի ծախսերին (բաժին 09, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262142137):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: