18.03.24
Բարի գալուստ Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայքէջ․
|
Հարգելի՛ այցելու, Այս կայքէջը հնարավորություն է տալիս ծանոթանալ համայնքում կատարվող աշխատանքներին, իրադարձություններին, զարգացման ծրագրերին, համայնքի պատմությանը, ինչպես նաև կատարել որոշակի գործառույթներ՝ առանց համայնքապետարան այցելելու։ Հույս եմ հայտնում, որ կայքէջում կավելանա բնակիչների ակտիվությունը, կհնչեն առաջարկներ, որոնք հաստատապես կնպաստեն ՏԻՄ-հասարակություն շղթայի ամրապնդմանն ու համայնքի զարգացմանը։
|
|
18.03.24
Շարունակվում է Ալավերդի համայնքի թիվ 6 մանկապարտեզի շինարարական աշխատանքները․
|
ՀՀ Կառավարություն-համայնք-Շվեդական միջազգային զարգացման գործակալության (SIDA) փոխհամագործակցության շարունակվում են Ալավերդի համայնքի թիվ 6 մանկապարտեզի շինարարական աշխատանքները։Օրեր առաջ համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հարություն Ձավարյանը համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել են թիվ 6 մանկապարտեզի շինհրապարակ։Համայնքի ղեկավարը մանրամասն ծանոթանալով մանկապարտեզի երկու շենքերի հիմնանորոգման աշխատանքներին՝ կարևորել է աշխատանքների որակյալ և սահմանված ժամկետներում իրականացման կարևորությունը:Շինարարական աշխատանքներն ավարտը նախատեսված է 2024 թվականի հունիսին, իսկ այս պահի դրությամբ իրականացվել են աշխատանքների 65 տոկոսը։ Հավելենք, որ ...
Մանրամասն |
|
15.03.24
Շարունակվում են համայնքի ղեկավարի այցերը բնակավայրեր
|
Օրեր առաջ Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը և համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հարություն Ձավարյանը այցելել են Ախթալա և Ճոճկան բնակավայրեր։ Բնակավայրերում ծանոթացել են կատարված ծրագրերին, արձանագրել առկա խնդիրները, այցելել համայնքապատկան շինություններ, գործող կառույցներ։ Այցերին ներկա են եղել վարչական ղեկավարներ, ավագանու անդամներ։
|
|
15.03.24
Կայացավ Ալավերդի համայնքի ավագանու 2024 թվականի 4-րդ նիստը
|
Կայացավ Ալավերդի համայնքի ավագանու 2024 թվականի 4-րդ նիստը՝ մասնակցությամբ 15 ավագանու անդամի։Նիստի օրակարգում ընգրկված էին․🔹չորրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու,🔹«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության կողմից ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի վարչական սահմաններում գտնվող պղնձնաձուլական գործարանի արտադրական տարածքներում ու դրա հենքի վրա նոր տեսակներով նախատեսվող արտադրական գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տալու,🔹Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցութային հանձնաժողով ստեղծելու և կանոնակարգը հսատատելու,🔹Օրինական ճանաչված կառույցները և համապատասխան ...
Մանրամասն |
|
14.03.24
Բարեկարգման աշխատանքներ Ալավերդի համայնքում
|
Համայնքի տարբեր բնակավայրերում անընդմեջ իրականացվում են բարեկարգման աշխատանքներ։ Թեղուտ բնակավայրում իրականացվել են ճանապարհների ընդհանուր մաքրման աշխատանքներ։ Շնող բնակավայրում իրականացվել են ջրատարների և ճանապարհի եզրերի մաքրման աշխատանքներ։ Օձուն բնակավայրում իրականացվել են ջրատարների մաքրման աշխատանքներ։ Աշխատանքներն իրականացրել են «Ալավերդու կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի և «Ալավերդու բարեկարգում» ՀՈԱԿ-ի աշխատակիցները։
|
|
14.03.24
Հանդիպում Արցախից բռնի տեղահանված և Ալավերդի համայնքում բնակություն հաստատած անձանց հետ
|
Օրեր առաջ տեղի ունեցավ հանդիպում Արցախից բռնի տեղահանված և Ալավերդի համայնքում բնակություն հաստատած անձանց հետ: Հանդիպմանը ներկա են եղել Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Ալավերդի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հարություն Ձավարյանը , մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի պատասխանատու այլ աշխատակիցներ, Միասնական սոցիալական ծառայությունների ներկայացուցիչներ։ Արցախից տարհանված մեր հայրենակիցների հետ քննարկվել են փաստաթղթերի ճշգրտման, աշխատանքի տեղավորման, պետական աջակցությամբ նախատեսված բնակապահովման ծրագրերի և այլ հարցեր, ինչպես նաև ներկայացվել են Արցախից բռնի տեղահանված անձանց ուղղված, մինչ այժմ իրականացվող պետական աջակցության՝ սոցիալական, կրթական, առողջապահական, զբաղվածության և ...
Մանրամասն |
|
13.03.24
2025 թվականի Շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման ծրագրերի հանրային քննարկումներ
|
Մարտի 13-ին տեղի է ունեցել 2025 թվականի Շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման ծրագրերի հանրային քննարկումներ։Քննարկումները եղել են Շնող և Ախթալա բնակավայրերում՝՝ ընդգրկելով Թեղուտ, Քարկոփ և Մեծ Այրում, Ճոճկան,Նեղոց, Շամլուղ բնակավայրերը։ Հանդիպման սկզբում համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը և ծրագրերի և զարգացման բաժնի պետ Կարինե Սիմոնյանը ներկայացրել են ծրագրի մանրամասները և իրականացվելիք ծրագրերը ըստ ուղղությունների։ Քննարկման արդյունքում բնակիչների կողմից բարձրաձայնվել են բնակավայրերում ոռոգման բարեկարգմանը և բարելավմանը ուղղված աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։։ Հանդիպման վերջում համայնքի ղեկավարը պատասխանել է ներկաների հարցերին։ Հանդիպմանը ...
Մանրամասն |
|
10.03.24
Համայնքի տարբեր բնակավայրերում շարունակվում են կազմակերպվել Կանանց մեկամսյակի տոնին նվիրված միջոցառումները:
|
Համայնքի տարբեր բնակավայրերում շարունակվում են կազմակերպվել Կանանց մեկամսյակի տոնին նվիրված միջոցառումները: Օձունի մշակույթի տանը կայացել է «Գարնանաբույր գեղեցկություն» միջոցառումը, որին մասնակցել են «Մինի դանս», «Հաղթանակ» պարային համույթները, «Արար» թատերախումբը և դհոլահարների խմբի սաները։ Շնողի մշակույթի տանը տեղի ունեցավ տոնական միջոցառում «Մայր իմ անուշ ու անգին» խորագրով: Միջոցառումներ են կայացել նաև Ալավերդի քաղաքի մշակույթի կենտրոնում՝ մասնակցությամբ համայնքի ստեղծագործական խմբերի։ Հավելենք նաև, որ միջոցառումները կլինեն շարունակական:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |