2025թ․ հուլիսի 07-ին Ալավերդու համայնքապետարանի կողմից էլեկտրոնային եղանակով հայտարարվել է Ալավերդու համայնքապետարանի կարիքների համար ապրանքների ձեռքբերման <<ԼՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/10>> ծածկագրով գնման ընթացակարգ և հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել 2025թ․հուլիսի 22-ը։
Հայտերի բացումը կատարվել է e-auction համակարգի միջոցով։
Գնման ընթացակարգին սահմանված կարգով և ժամկետում մասնակցության հայտ է ներկայացրել նաև Մանուշ Դալլաքյան ԱՁ-ն, ում կողմից ներկայացված հայտը բավարարում է հրավերի պահանջներին, իսկ 1-6,8,10,11,13,15,18-20-րդ չափաբաժինների մասով գնային առաջարկը նվազագույն գնային առաջարկ է, որը չի գերազանցում գնման գինը։
Համաձայն <<Հանրային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված պահանջների, հայտնում եմ,որ որպես պատվիրատուի ղեկավար ունեմ փոխկապակցվածություն Մանուշ Դալլաքյան ԱՁ-ի որդու՝Արեն Դալլքյանի հետ և հանդես եմ գալիս շահերի բախման իրավիճակի առաջացման վերաբերյալ հրապարակային հայտարարությամբ։