Տեղեկացնում ենք, որ «Արմստրոյ» ՍՊ ընկերության կողմից նախատեսվումէՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի բնակավայրի Սանահին Սարահարթ թաղամաս 2/26/1 հասցեում իրականացնել ՀՀ Լոռու մարզի Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցիկառուցմանաշխատանքներ։
Վերոնշյալի կապակցությամբ ս․ թ․ հոկտեմբերի 16-ին՝ ժամը՝ 12։00-ին ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի նիստերի դահլիճում կանցկացվի հանրային լսում։
Մանրամասներըներկայացվածենստորև.
Ձեռնարկողիանունը (անվանումը)՝ «ԱՐՄՍՏՐՈՅ» ՍՊԸ
Գտնվելուվայրը (Հասցե)՝ՀՀ, ք. Երևան , Թումանյան 32/4
Նախատեսվողգործունեությանանվանումը՝ՇՄԱԳևփորձաքննությանմասինօրենքի 12-րդհոդվածինհամապատասխան՝քաղաքաշինականգործունեությանօբյեկտներիկառուցում՝ 1500 քմևավելիվերգետնյաամենամեծկառուցապատմանմակերեսովկամ 2000 քմևավելիստորգետնյաամենամեծկառուցապատմանմակերեսով («Բ» կատեգորիա», Կետ 8,քաղաքաշինությանբնագավառ, ենթակետ՝ա)
Նպատակը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գագարինի միջնակարգ դպրոցիկառուցում
Համառոտնկարագիրը՝Ներկայացվածգործունեությունը նախատեսվում էիրականացնելէՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի բնակավայրի Սանահին Սարահարթ թաղամաս 2/26/1 հասցեում։ Գործունեության համար հայցվող տարածքը գտնվումէ Ալավերդի բնակավայրում, համայնքապետարանից մոտ 1100մ (դեպի հարավ-արևմուտք), Սանահին բնակավայրից մոտ 700մ (դեպի հյուսիս-արևմուտք) հեռավորության վրա։ Տարածքը սեփականության իրավունքով պատկանում է «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին։
Տեխնիկական ցուցանիշներ
1. Հողամասի մակերեսը - 1.5 հա
2. Կառուցապատման մակերեսը – 3108.0 քմ
3. Հարկերի արտաքին ընդհանուր մակերես – 6300.0 քմ
4. Անջրանցիկ մակերեսներ՝
· Գոյություն ունեցող մարզադահլիճի շենք - 480.0 քմ
· Գոյություն ունեցող կաթսայատան շենք - 80.0 քմ
· Ասֆալտապատ տարածք, բրեկչա ծածկույթ - 5764.0 քմ
· Բացօթյա սպորտային հրապարակ - 700.0 քմ
· Հարթակներ, բացօթյա ռեկրեացիա - 618.0 քմ
5. Կանաչապատ տարածք – 4250.0 քմ
Ճարտարապետա-հատակագծային լուծումներ
ԱԼԱՎԵՐԴՈՒ թիվ 12 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ հիմնական դպրոց է՝ 1-9-րդ դասարանի աշակերտների համար նախատեսված, առաջադրանքով տրված աշակերտների թիվը՝ 650 աշակերտ:
Չնայած բավական ընդարձակ տարածքին, կտրուկ ռելիեֆը և մարզադահլիճի կենտրոնական դիրքը թելադրում են դպրոցի մասնաշենքերի տեղադիրքը:
Հիմնական խնդիրներն են եղել՝
· Ապահովել ԲՍԽ անխոչընդոտ տեղաշարժը,
· Ապահովել Տարրական և Միջին դպրոցների կողմից ընդհանուր օգտագործման տարածքների համարժեք հասանելիությունը,
· Ապահովել բացօթյա տարածքներ համապատասխան մեծաքանակ դպրոցի աշակերտների քանակին:
Նախագծում առանձնացված են՝
· Միջին դպրոցի մասնաշենք՝ քառահարկ կառույց է, առաջին հարկի մի հատվածը նկուղային, է ելնելով ռելիեֆից, նկուղային հարկը զμաղեցնում է շենքի ոչ ամμողջ մակերեսը, այստեղ տեղակայված է պարզ թաքստոցը,
· Տարրական դպրոցի մասնաշենք, երկհարկանի կառույց է, ունի իր մինի դահլիճային բլոկը,
· Դահլիճային բլոկ - Գոյություն ունեցող մարզադահլիճը տեղակայված է տարածքի կենտրոնական մասում, նրա դիմաց՝ առանձնացված տաք անցումով նախատեսված է հանդիսությունների դահլիճը, որին կից Ճաշարանն ու խոհանոցը,
· Բացօթյա ընդարձակ տարածք որտեղ օգտվելով ռելիեֆից նախատեսված է ամֆիթատրոն,
· Բացօթյա մարզահրապարակի տարածք՝ հեռացված ուսումնական մասնաշենքերի պատուհաններից:
Դպրոցի շենքը համապատասխանում է ԲՍԽ /բնակչության սակավաշարժ խմբերի/ համար ներկայացված պահանջներին, նախատեսված են թեքահարթակներ, վերելակներ, ամեն հարկում կա ԲՍԽ սանհանգույց, դռների բացվածքները առլույս առնվազն 0.9մ են:
Դպրոցի ուսումնական մասնաշենքերիի տանիքը նախատեսված է հարթ, հաշվի առնելով նիշերի անկումները և Ալավերդու մեղմ կլիման, իսկ դահլիճային մասնաշենքը երկլանջ՝ համարժեք գոյություն ունեցող մարզադահլիճին:
Տարածքը ենթակա է բարեկարգման, բակերը ասֆալտապատվում են, շենքերի շուրջ նախատեսված է սալվածք, նիշերի անկումները նախատեսվում են իրականացնել կամ հենապատերի կամ ճիմապատ թեքությունների միջոցով: