Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թ հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին Ալավերդի համայնքի Սանահին վարչական ղեկավարի նստավայրում՝ գյուղ Սանահին, 5-րդ փող տուն 20, տեղի կունենա «Ալավերդի համայնքի Սանահին գյուղի նոր գերեզմանատան կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման» աշխատանքների վերաբերյալ 2-րդ հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am): Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am), հեռ. 011 220 218: