Հարգելի բնակիչներ, Tierschutz Entwicklungshilfe e.V. կազմակերպությունը 2021 թվականից իրականացնում է միջազգային բարեգործական ակցիաներ շների և կատուների ստերիլիզացիայի և պատվաստման ուղղությամբ՝ Fondation Brigitte Bardot-ի, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կառույցների և ոչ առևտրային
կազմակերպությունների հետ համագործակցությամբ։
Ծրագրերը միտված են անտուն կենդանիների թվի մարդասիրական կրճատմանը, վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը և բնակչության անվտանգության բարձրացմանը։
Լոռու մարզում 2025 թվականի հոկտեմբերի 21–29-ը նախատեսում է իրականացնել լայնամասշտաբ ստերիլիզացիոն ակցիա Fondation Brigitte Bardot-ի և «Շունն ու Կատուն» անասնաբուժական կլինիկայի հետ համագործակցությամբ։
Ծրագրի նպատակն է՝
• անտուն կենդանիների պոպուլյացիայի մարդասիրական և համակարգային կրճատումը,
• զոոնոզային վարակների տարածման ռիսկերի նվազեցումը,
• բնակչության բարեկեցության և անվտանգության մակարդակի բարձրացումը,
• պատասխանատու վերաբերմունքի ձևավորումը կենդանիների նկատմամբ և տնային
կենդանիների ստերիլիզացիայի մշակույթի խթանումը:
Ակցիան կիրականացվի Վանաձոր քաղաքի «Շունն ու Կատուն» կլինիկայի բազայի վրա։
Հարցերի դեպքում կարող եք մոտենալ կլինիկա կամ զանգահարել +37444170895 հեռախոսահամարին: