Այսօր: Երեքշաբթի, 11 Օգոստոսի 2020թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 535
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշումներ N 84-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdi.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 դեկտեմբերի 2019 թվականի N 84-Ն

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ և 32-րդ հոդվածներով` համայնքի ավագանին       ո ր ո շ ու մ  է.

1. Հաստատել Ալավերդի համայնքի 2020 թվականի բյուջեն`
ա
/ եկամուտների գծով       - 644364.2 հազ. դրամ
բ
ծախսերի գծով             - 644364.2 հազ. դրամ
2.
Հաստատել համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների (հատված 1):
3.
Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառական դասակարգման (հատված 2):
4.
Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման (հատված 3):
5.
Հաստատել համայնքի բյուջեի միջոցների հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդ) (հատված 4):
6.
Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամդեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները (հատված 5):
7.
Հաստատել բյուջեի ծախսերը`ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման (հատված 6):
8.
Ծախսերի ֆինանսավորումը կատարել ստացված փաստացի մուտքերի սահմաններում` պահպանելով ծախսերի համամասնությունները:
9.
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն թույլատրել համայնքի ղեկավարին` կատարել ծախսային հոդվածների հաստատված ծավալի 15%-ը չգերազանցող վերաբաշխումները:
10. Սոցիալական պաշտպանության բնագավառի ծախսերը կատարել համայնքի ղեկավարի կարգադրությունների համաձայն և կանխիկ դրամի վճարումը կատարել համայնքապետարանի դրամարկղի միջոցով:


Կողմ -8

ԴԱՎԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԵՐԻՑՅԱՆ ԿԱՄՈ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ

ՁԱՎԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԼԱՈՒՐԱ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ՎԱՐՈՍՅԱՆ ՎԱԼԵՐԻ

ՔԱՌՅԱՆ ՎԻԳԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ԱԲԵԼՅԱՆ ԱՐՏՈՒՇ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(11.37 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner