Այսօր: Երկուշաբթի, 16 Դեկտեմբերի 2019թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 153
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագծեր N 66
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 66


Զեկ. ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով, հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ղեկավարի 2019 թվականի նոյեմբերի 01-ի N 352-Ա որոշումը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է.

Հաստատել Ալավերդի համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 04-ի արտահերթ նիստի օրակարգը` 
1.
Ալավերդի համայնքի 2019 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի եկամուտների և ծախսերի կատարման մասին:
                                                                                                                                    (Զեկ. Ս. Խեչումյան)
2. Ալավերդի համայնքի 2019 թվականի բյուջեի մեջ փոփոխություններ կատարելու մասին:
                                                                                                                                    (Զեկ. Ս. Խեչումյան)
3. Հայաստանի Հանրապետության Ալավերդու համայնքային սեփականություն հանդիսացող՝ Սանահին Սարահարթ թաղամաս, N 2/8-1/1 հասցեում գտնվող հողամասն աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու և   մեկնարկային գին սահմանելու մասին:
                                                                                                                                    (Զեկ. Ս. Խեչումյան)
4. Հայաստանի Հանրապետության Ալավերդու համայնքային սեփականություն հանդիսացող՝ Սանահին Սարահարթ թաղամաս, Գայի փողոց, N 14/1 հասցեում գտնվող հողամասն աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին:
                                                                                                                                    (Զեկ. Ս. Խեչումյան)
5. Հայաստանի Հանրապետության Ալավերդու համայնքային սեփականություն հանդիսացող՝ Սանահին Սարահարթ թաղամաս, Շահումյան փողոց, N 13/1 հասցեում գտնվող հողամասն աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին:
                                                                                                                                    (Զեկ. Ս. Խեչումյան)
6. Հայաստանի Հանրապետության Ալավերդու համայնքային սեփականություն հանդիսացող՝ Երևանյան խճուղի, N 4/15-1 հասցեում գտնվող հողամասն աճուրդ-վաճառքի միջոցով  օտարելու թույլտվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին:
                                                                                                                                    (Զեկ. Ս. Խեչումյան)
7. Ալավերդու համայնքային սեփականություն հանդիսացող՝ Ջիլիզա գյուղի վարչական շենքի 1-ին հարկից 3.8x2.3 մ չափերով տարածքն անհատույց օգտագործման տրամադրելու մասին:
                                                                                                                                     (Զեկ. Ս. Խեչումյան)
8. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Կաճաճկուտ գյուղի վարչական սահմաններում գտնվող հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները փոխադրելուն հավանություն տալու մասին:
                                                                                                                                     (Զեկ. Ս. Խեչումյան)
9 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի գլխավոր հատակագծում առանձին հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելու մասին։
                                                                                                                                     (Զեկ. Ս. Խեչումյան)
10. Ջիլիզա գյուղի անվանափոխության մասին:
                                                                                                                                     (Զեկ. Ս. Խեչումյան)
11. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական օգնություն հատկացնելու մասին:
                                                                                                                                     (Զեկ. Ս. Խեչումյան)
12. Ալավերդի համայնքի 2019 թվականի բնապահպանական ծրագրով իրականացված միջոցառումների արդյունքում տնտեսված գումարներով նոր ծրագրերի իրականացման մասին։
                                                                                                                                      (Զեկ. Ս. Խեչումյան)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՈՒՇ ԷՎՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner