Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 113
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 98
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 98


Զեկ. ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ

Մ-6 ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՎԵԼՑՈՒԿԱՅԻՆ ՀՈՂԱԳՐՈՒՆՏԸ ՍԱՆԱՀԻՆ ԿԱՅԱՐԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ ԴԵԲԵԴ ԳԵՏԻ ՁԱԽԱԿՈՂՄՅԱՆ ԱՓԻ ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԹԱՂԱՄԱՍԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԱՆՔ-ԱՌԱՋԱՐԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 42-րդ մասով, հաշվի առնելով, որ Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստան սահման միջպետական ավտոճանապարհի վերակառուցման և բարելավման ծրագրի շրջանակներում «Հորիզոն-95» ՍՊԸ-ի կողմից իրականացվող շինարարական աշխատանքների արդյունքում առաջանում է ավելցուկային հողագրունտ և միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատմամբ ավելցուկային հողագրունտի լցակույտերի տարածքներն ամբողջովին համընկնում են բնակչությանը պատկանող այգիների և կառույցների տարածքների հետ, և հաշվի առնելով համայնքի ավագանու անդամների և Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի բնակչության դիմումը, ստորագրահավաքը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.

Հավանություն տալ Սանահին կայարան թաղամասի բնակչության խնդրանք-առաջարկին և ապահովելով աշակերտների երթևեկության անվտանգությունը, ինչպես նաև Սանահին կայարան թաղամասի փողոցի նեղ, անհարմար երթևեկելի վիճակից ելնելով՝ առաջարկել «Հորիզոն-95» ՍՊԸ-ին, որն իրականացնում է Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի շինարարությունը, շինարարական աշխատանքների ընթացքում առաջացած ավելցուկային հողագրունտը ժամանակավորապես տեղափոխել Սանահին կայարան թաղամասի տարածքի երթևեկելի մասի Դեբեդ գետի ձախակողմյան ափի մոտ, հետագայում հետիոտնային ճանապարհ և ծառուղի ստեղծելու նպատակով, առանց օտարման իրավունքի, որն ավելի բարետես և բարեկարգ կդարձնի Սանահին կայարան թաղամասը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner