Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով,«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով, 34-րդ հոդվածով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ 2020թ. հունվարի 01-ի դրությամբ Ալավերդի համայնքի բյուջեի փաստացի մնացորդը կազմել է 18000.1 հազ. դրամ, այդ թվում, վարչական բյուջեի փաստացի մնացորդ՝ 4165.1 հազ. դրամ, ֆոնդային բյուջեի փաստացի մնացորդ՝ 13835.0 հազ. դրամ՝ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Ալավերդի համայնքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը՝ 4165.1 հազ. դրամն ուղղել բյուջեի ֆոնդային մաս: 2020 թվականի բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները. 1․1 Տնտեսական հարաբերություններ բնագավառի ծախսերն ավելացնել 18000.1 հազ. դրամ (բաժին 04, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262504021, հոդված 5112 - 1469.0 հազ. դրամ, հոդված 5113 - 16531.1 հազ. դրամ)․ 1․2 Համայնքի 2020 թվականի բյուջեի եկամտային մասում մուտքերի պլանն ավելացնել 100.0 հազ. դրամ, տեղական վճարներ՝ համայնքն սպասարկող անասնաբույժի ծառայությունների վճար (հ/հ 900265002411)․ 1․3 Ալավերդի համայնքի 2020 թվականի պահուստային ֆոնդն ավելացնել 100.0 հազ. դրամով: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|