|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 նոյեմբերի 2017 թվականի N 5-Ա |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը` համաձայն հավելվածի: 2. Ուժը կորցրած ճանաչել՝ 1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու 2012 թվականի նոյեմբերի 14-ի Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու մասին N 45-Ա որոշումը. 2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Աքորի համայնքի ավագանու 2013 թվականի հունիսի 17-ի Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Աքորու գյուղապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու մասին N 20-Ա որոշումը. 3) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Կաճաճկուտ համայնքի ավագանու 2013 թվականի հունիսի 25-ի Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ Կաճաճկուտի գյուղապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու մասին N 6-Ա որոշումը. 4) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հաղպատ համայնքի ավագանու 2013 թվականի հունիսի 25-ի Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ Հաղպատի գյուղապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու մասին N 21-Ա որոշումը. 5) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ծաղկաշատ համայնքի ավագանու 2013 թվականի հուլիսի 25-ի Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ծաղկաշատի գյուղապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու մասին թիվ 14 որոշումը. 6) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ջիլիզայի գյուղապետի 1997 թվականի հունվարի 28-ի Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ջիլիզայի գյուղապետարանի կանոնադրությունը հաստատելու մասին թիվ 2 որոշումը: Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ջիլիզա համայնքի ավագանու 2013 թվականի հունիսի 28-ի Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ջիլիզայի գյուղապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու մասին N 7-Ա որոշումը: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:
|
Կողմ -15 ԱԲԵԼՅԱՆ ԱՐՏՈՒՇ ԴԱՎԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԵՐԻՑՅԱՆ ԿԱՄՈ ԽԱՌԱՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՁԱՎԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԼԱՈՒՐԱ ՄԻՐԶՈՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՆԱՍԻԲՅԱՆ ԱԼԻԿ ՆՈՆԻՆՅԱՆ ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՎԱՐՈՍՅԱՆ ՎԱԼԵՐԻ ՔԱՌՅԱՆ ՎԻԳԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(484.67 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|