Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 37-րդ հոդվածներով,հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Ալավերդի համայնքի ավագանու 27․05.2020թ. «Ալավերդու համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների անվանումները փոփոխելու և կանոնադրությունները նոր խմբագրությամբ հաստատելու մասին» N 43-Ա որոշման 1․7 մասի՝ «Աքորու նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի անվանումը փոփոխել «Ալավերդի համայնքի Աքորի գյուղի թիվ 8 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ անվամբ նախադասությունը փոփոխել նոր՝ «Լոռու մարզի Աքորու մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի անվանումը փոփոխել «Ալավերդի համայնքի Աքորի գյուղի թիվ 8 մանկապարտեզ» ՀՈԱԿ անվամբ նախադասությամբ: 2. Ուժը կորցրած ճանաչել Ալավերդի համայնքի ավագանու 30.07.2020թ․ «Ալավերդու համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների անվանումները փոփոխելու և կանոնադրությունները նոր խմբագրությամբ հաստատելու մասին» N 60-Ա որոշման 1.8 մասը:
|